Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել

Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է ներկայացրել
22.09.2020 | 00:20

Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխն այսօր հրաժարական է ներկայացրել: Վոյտեխին քննադատել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը ձախողելու համար, անցած երկու շաբաթում շեշտակի աճել է նոր ախտահարումների թիվը: Վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է, որ Վոյտեխին կփոխարինի Չեխիայի ավագ համաճարակաբան Ռոման Պրիմուլան:


Բաբիշը Թվիթերում տեղադրած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Վոյտեխին. «Վոյտեխը դրսևորել է աներևակայելի արդյունավետություն կորոնավիրուսի առաջին ալիքը զսպելու գործում և կարող էր համարվել առողջապահության լավագույն նախարարը, եթե ստիպված չլիներ իրավիճակի բերումով իր ամբողջ եռանդն ուղղել համավարակի դեմ պայքարին»:
Այսօր երեկոյան Բաբիշը հատուկ հեռուստաուղերձով դիմելու է քաղաքացիներին: Կառավարությունը կարող է վերականգնել կարանտինային արգելքների մի մասը:
Երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ամռանը կարանտինի սահմանափակումների մեծ մասը չեղարկելուց հետո: Չեխիայում հիմա 100 000 բնակչի հաշվով արձանագրվում է 193 ախտահարում, որ ամենաբարձր ցուցանիշներից է ԵՄ-ում: Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է 50 000 մարդ, մահացել է 503 հիվանդ:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ