«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Պետությունների ղեկավարները շնորհավորում են Հայաստանի Անկախության տոնը

Պետությունների ղեկավարները շնորհավորում են Հայաստանի Անկախության տոնը
22.09.2020 | 00:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի նախագահ Սի Ձինպինը, Ճապոնիայի կայսր Նարուհիթոն, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան, ԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը և Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:


«Չինաստանն ու Հայաստանն ավանդաբար բարեկամական երկրներ են, որոնք միմյանց հաստատուն աջակցություն են ցուցաբերում երկու երկրների առանցքային շահերից բխող հարցերում: COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մեր ժողովուրդների միջև եղած խոր ու անկեղծ բարեկամությունը: Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել՝ բազմաոլորտ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար», - ասված է Սի Ձինպինի ուղերձում:


«Երևանի և Հռոմի հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային: Դրանք արտացոլված են մեր արգասավոր համագործակցության մեջ, որից մեր երկրները պարտավոր են լիարժեք քաղել կարևոր հնարավորություններ: Այս առումով առաջնային է մնում համերաշխությունը: Բարդ մարտահրավերների պարագայում, ինչպիսին է պահպանվող համավարակը, որը նաև ստիպեց վերակազմակերպել ցանկալի և շատ սպասված Ձեր այցը, Հայաստանը և Իտալիան կարողացել են դիմակայել արտակարգ իրավիճակին և հաստատել դրական համագործակցություն ու փորձի փոխանակում առողջապահության բնագավառում: Հուսով եմ, որ նաև Եվրամիության աջակցության շնորհիվ, որում Իտալիան ևս ավանդ ունի, հնարավոր կլինի նոր վստահությամբ նայել ապագային և զարգացման ու բարգավաճման ուղուն», - գրել է Սերջիո Մատարելան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Իրաքի նախարարների խորհրդի ղեկավար Մուստաֆա Ալ-Քազիմին, նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ