Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյան. Ձեր երեքշաբթին մի «ջնջեք» ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով

Ռոբերտ Քոչարյան. Ձեր երեքշաբթին մի «ջնջեք» ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով
22.09.2020 | 16:06

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քոչարյանը նախքան դատարան մտնելը մոտեցավ դատարանի մոտ իրեն դիմավորող աջակցիներին: Դիմելով նրանց՝ Քոչարյանն ասաց.
«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ակտիվ աջակցության համար: Խնդրում եմ գնալ տուն, արևի տակ չկանգնել: Երկար է տևելու: Ձեր երեքշաբթին մի «ջնջեք» ձեր օրացույցից: Զբաղվեք ավելի կարևոր գործերով»:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ