Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյան. Ընդդիմությունը միավորվելու է

Արմեն Աշոտյան. Ընդդիմությունը միավորվելու է
22.09.2020 | 16:08

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում ամեն ամիս ու տարվա ամեն եղանակ է թեժ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Այս կառավարությունը առիթ է ստեղծել, որ ցանկացած ամիս թեժ լինի Հայաստանում», - ասաց նա։ Աշոտյանի խոսքով՝ այս կառավարությունը, կարծես թե, կոմիքսների կառավարություն լինի։ «Ցավոք սրտի, այդ կոմիքսների գինը վճարում են պետությունն ու ժողովուրդը», - նշեց նա: ՀՀԿ փոխնախագահն ասաց, թե այսօր երկրում կա աճող դժոգոհություն, աճող հիասթափություն, խորացող ճգնաժամ։ Աշոտյանը նշեց, որ իշխանական քարոզչամեքենան պարբերաբար փորձում է սեպ խրել ընդդիմության ներսում։

«Դա արվում է, օրինակ, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան գծով, վերջերս՝ ՀՀԿ-ԲՀԿ, բայց, ի պատիվ մեզ, մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել անցյալում թողնել տարաձայնությունները», - ասաց նա։ Աշոտյանը նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր պետք է արևմտամետ ընդդիմություն ու սկսել են բուծել այդ ընդդիմությանը։ «Բայց դա այնքան կեղծ է, սուտ, որ մեր հանրությունն առ այսօր չի գնացել այդ պրոյեկտի հետևից։ Նիկոլ Փաշինյանն ուզում է տիրանալ ընդդիմադիր դաշտին, բայց դա անհնար է», - ասաց նա։ ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ ընդդիմությունը միավորվելու է ու լինելու է ոչ միայն «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլև՝ «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոս:

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ