Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուբեն Ռուբինյան. Հակամարտության լուծման հարցում կա երկու տարբերակ

Ռուբեն Ռուբինյան. Հակամարտության լուծման հարցում կա երկու տարբերակ
22.09.2020 | 16:10

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանը չի ապակառուցողական կողմը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ «Մենք մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշումներով։ Ակնհայտ է, թե որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում մյուս կողմի վրա և որ կողմն է փորձում տապալել բանակցությունները», - ասաց Ռուբինյանը։

Հարցին, թե բանակցությունների պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված, պատգամավորն ասաց. «Այդ հարցին մեկ պատասխան չկա, դա համատեքստերի հանրագումար է, և այդ պատճառներով ունենք այն, ինչ ունենք»։ Նրա կարծիքով՝ թե հակամարտության լուծման հարցում կա երկու տարբերակ. «Կամ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կամ չի լուծվի»:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ