Մենք միշտ հայտարարել ենք, որ միշտ պատրաստ ենք քննարկումների, բայց եթե ուզում ենք, որ լինեն արդյունավետ, անհրաժեշտ է մի քանի հանգամանք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման խնդրում բանակցությունների վերադառնալու հարցին։
«Նախ, պետք է լինի համապատասխան մթնոլորտ, անհնար է ունենալ առարկայական բանակցություն, երբ հակառակ կողմը կրակում է քեզ վրա կամ սպառնում է կրակելով։ Անհնար է որոշել Արցախի ճակատագիրը՝ առանց Արցախի մասնակցության։ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին», - ասաց Ռուբինյանը։