Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար
22.09.2020 | 16:14

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին` երկրի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումներ թույլ չտալու համար՝ տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

«Մենք Վրաստանի կառավարությանը տեսնում ենք որպես հուսալի գործընկեր և բարեկամ», - ասել է Ալիևը տեղական հեռուստաալիքներին հարցազրույցում: Նրա խոսքով. «Միջպետական կապերն ամեն օր ամրապնդվում են: Իրականացվում են շատ կարևոր նախագծեր: Առաջիկայում մեր ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Դա կլինի նրա առաջին այցը Վրաստան՝ ԱԳ նախարարի կարգավիճակով: Այցի ծրագիրն այժմ պատրաստվում է: Հարցերը շատ են: Մեզ կապում են ինչպես պատմական կապերը, այնպես էլ ընդհանուր շահերը»,-նշել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը ընդգծել է, որ Բաքուն բարձր է գնահատում այն փաստը, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել ռազմական բեռները Սերբիայից և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել իր տարածքով: Նրա խոսքով՝ Վրաստանն իրեն պահել է «որպես շատ հուսալի գործընկեր»: «Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Վրաստանի կառավարությանը », - ավելացրել է Ադրբեջանի նախագահը:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ