Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ սպային

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ սպային
22.09.2020 | 22:10

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա հայտնեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ստուգել են Գուրգեն Ալավերդյանի պահման պայմաններն ու առողջական վիճակը։ Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Նա նաև փոխանցեց, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բացի Գուրգեն Ալավերդյանից, այցելել են նաև այն անձանց, որոնք Ադրբեջանում պահվում են անազատության մեջ:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ