Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում

«Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում
25.09.2020 | 00:26

«Հան­ճա­րը ժո­ղովր­դի ի­մաս­տու­թյու­նը հա­վա­քում է իր բարձր ի­մա­ցու­թյան մեջ, ար­վեստ է դարձ­նում և նո­րից վե­րա­դարձ­նում է ժո­ղովր­դին` տա­լով նրան նոր ուժ, նոր կյանք»։
Եր­վանդ ՔՈ­ՉԱՐ

Ի ՀԵ­ՃՈՒԿՍ ՆԱ­ԽԵՐ­ԳԱՆ­ՔԻ


Պատ­վար­ժան ըն­թեր­ցող, ներ­քոն­շյալ ա­ռա­ջարկ­ներս խնդ­րում եմ դի­տար­կել հայ ա­վան­դա­կան ու ար­դիա­կան կեր­պար­վես­տի վե­րած­նն­դի, այլ կերպ ա­սած` «Դարձ դե­պի եր­կիր» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում։ Եր­ջա­նիկ կլի­նեմ, ե­թե գործ­նա­կան և ստեղ­ծա­րար ա­ռա­ջարկ­նե­րով մաս­նակ­ցեք գեր­հա­սու­նա­ցած այս ծրագ­րի քն­նարկ­մա­նը, ե­թե, ի­հար­կե, հա­մա­միտ եք «Մայ­րա­քա­ղաք Երևա­նը և երկ­րի մյուս քա­ղաք­նե­րը վե­րած­վել են ա­պազ­գա­յին հա­կա­գե­ղար­վես­տի հան­գր­վան­նե­րի» հռ­չա­կագ­րին։
Այ­նի՜նչ...

ԳԱ­ՖԷՍ­ՃԵԱՆ ԱՐ­ՎԵՍ­ՏԻ ԿԵՆՏ­ՐՈ­ՆԸ ՆՓԱԿ-ՈՒՄ
Գաղտ­նիք չկա, Գա­ֆէս­ճեան ար­վես­տի կենտ­րոնն ու ՆՓԱԿ-ը միևնույն թու­ջե սան­րի կտավն են։ Այլ կերպ բնո­րո­շած` կեղծ­ված արևմտա­կա­նու­թյան հա­յաս­տա­նյան դպ­րատ­նե­րը։ Ան­շուշտ, ո­մանց հա­մար դրանք բարձր ար­վես­տի օա­զիս­ներ են, ան­կախ պե­տա­կա­նու­թյան գա­ղա­փարն այդ­պես էլ բո­վան­դա­կո­րեն չմար­սած մեր դեռևս բախ­տա­կո­րույս հայ­րե­նի­քում։ Այ­լոց աչ­քում դրանք գե­ղար­վես­տի Ա­մուլ­սա­րեր են։ Այ­պի­սով, վա­ղուց, շա՜տ վա­ղուց ժամն է ա­հա­զանգ հն­չեց­նե­լու, այլ կերպ ա­սած` անհ­րա­ժեշտ է կազ­մա­քան­դել Գա­ֆէս­ճեան ար­վես­տի կենտ­րո­նի գլուխ­կոտ­րուկ­ներն ար­ձան առ ար­ձան, քան­դակ առ քան­դակ և դրանք ի պահ հանձ­նել նրա գա­ղա­փա­րա­կան կաթ­նեղ­բայր ՆՓԱԿ-ին։ Իսկ ՆՓԱԿ-ի առջև ա­նըմ­բռ­նե­լի տրա­մա­բա­նու­թյամբ տե­ղադր­ված Մաեստ­րո Եր­վանդ Քո­չա­րի «Մե­լա­մաղ­ձու­թյուն» ար­ձա­նը (կերտ­ված 1959-ին) հար­կա­վոր է փո­խադ­րել Թա­մա­նյան փո­ղոց, որ­տեղ ծա­վալ­վել է Գա­ֆէս­ճեան կենտ­րո­նը։ Սա հնա­րա­վո՞ր է ի­րա­կա­նաց­նել. միան­գա­մայն, պար­զա­պես ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյան կերտ­ման ջա­տա­գով ու­ժե­րը պետք է խն­դի­րը դի­տար­կեն հենց ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյան կա­ռուց­ման հա­մա­տեքս­տում։ Բայց, մինչև անդ­րա­դար­ձը «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կին, այ­ցե­լենք Օ­ղա­կաձև զբո­սայ­գի։

Օ­ՂԱ­ԿԱ­ՁԵՎ ԶԲՈ­ՍԱՅ­ԳՈՒՄ` ԳԱ­ՖԷՍ­ՃԵԱ­ՆԱ-ՆՓԱԿ-ՅԱՆ ՈՒՐ­ՎԱ­ԿԱՆ­ՆԵՐ
Մայ­րա­քա­ղա­քի Օ­ղա­կաձև զբո­սայ­գին ե­զա­կի քա­ղա­քակր­թա­կան երևույթ է Հայկ Մա­րու­թյա­նի տնօ­րին­մա­նը հան­ձն­ված Երևա­նում, քա­նի որ բա­րե­կարգ­վում է բա­վա­կա­նին ստեղ­ծա­գոր­ծա­բար, նոր ծա­ռու­ղի­նե­րը ո­լո­րապ­տույտ են, սա­լա­հա­տա­կը գրա­վիչ է, բա­զալ­տա­կոփ շի­նու­թյուն­ներ են ուր­վագծ­վում և այլն։ Սա­կայն զբո­սայ­գու Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցուն մերձ հատ­վա­ծում փակց­ված «Ա­վե­լի բա­րե­կարգ Երևան» պաս­տառ­նե­րի վրա պատ­կե­րագր­ված են բա­րե­կարգ­ված զբո­սայ­գում տե­ղադր­վե­լիք քան­դակ­նե­րը, ո­րոնք ա­սես մահ­վան տե­սիլ­ներ են, ինչ-որ հա­կա­բա­նա­կան մար­դուկ­ներ, ո­րոնք, ըստ քա­ղա­քա­պե­տա­կար­նի մտահ­ղաց­ման, զար­դա­րե­լու են վե­րա­փոխ­ված զբո­սայ­գին եվ­րակ­րթ­ված գե­ղար­վես­տով։ Այ­նինչ Օ­ղա­կաձև զբո­սայ­գին լիա­սիրտ կա­րող է ծա­ռա­յել հայ ար­դի կեր­պար­վես­տին, դառ­նա­լով քան­դա­կա­գոր­ծա­կան սիմ­պո­զիում­նե­րի հան­գր­վան։ Ար­ժե՞ այս մա­սին նախ խոր­հել, այ­նու­հետև սիմ­պո­զիում­նե­րը կյան­քի կո­չել։ Կար­ծես թե` ա­յո։ Մնում է, որ գոր­ծող քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը փոր­ձեն դար­ձի գալ և գե­ղա­շեն զբո­սայ­գին հա­գեց­նեն հայ ազ­գա­յին ար­դի կեր­պար­վես­տի ըն­տիր նմուշ­նե­րով։ Միով բա­նիվ,մեկ­նար­կը տանք և Օ­ղա­կաձև զբո­սայ­գու ազ­գայ­նաց­մամբ չե­ղար­կենք երկ­րի գե­ղար­վես­տա­կան ման­կուր­տա­ցու­մը։
Այժմ մի քիչ ե­րա­զենք. մենք գտն­վում ենք Ա­լեք­սանդր Թա­մա­նյա­նի թի­կուն­քում գտն­վող, ա­զա­տագր­ված և ըն­դար­ձակ հո­ղա­տա­րած­քում, ո­րը նշա­նա­վոր­ված է խո­սուն մի ցու­ցա­նա­կով. «Այս­տեղ, հա­յոց հո­ղի վրա 2009-ից մինչև 2020 թվա­կա­նը գոր­ծել է Գա­ֆէս­ճեան ար­վես­տի որ­քան եր­ջան­կա­հի­շա­տակ, նույն­քան էլ տխ­րահռ­չակ կենտ­րո­նը»։

«ՄԱԵՍՏ­ՐՈ ՔՈ­ՉԱՐ» ՊՈՒ­ՐԱ­ԿԸ` ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ԶԲՈ­ՍԱՇՐ­ՋՈՒ­ԹՅԱՆ ՈՍ­ԿԵ ԽԱՅԾ
Թա­մա­նյան փո­ղո­ցում` երևե­լի ճար­տա­րա­պե­տի փա­ռա­հեղ ար­ձա­նի թի­կուն­քում, տե­ղադր­վում են վեր­ջին հա­րյու­րա­մյա­կում ստեղծ­ված հայ կեր­պար­վես­տի փա­ռա­վոր նմուշ­նե­րը, ար­ձան­նե­րը, քան­դակ­նե­րը, որմ­նան­կար­նե­րը։ Կենտ­րո­նում Մաեստ­րո­յի «Մե­լա­մաղ­ձու­թուն» գլուխ­գոր­ծոցն է։ Շր­ջա­կայ­քում Հա­կոբ Գյուր­ջյա­նի «Սա­լո­մեի» բրոն­զե կրկ­նօ­րի­նա­կը և Գաբ­րիել Գյուր­ջյա­նի հրա­շա­լի ար­դյու­նա­բե­րա­կան բնան­կար­նե­րից մե­կը` որմ­նան­կա­րում։ (Հա­կոբ Գյուր­ջյա­նի ե­րա­զան­քը «Հաղ­թա­նակ» ար­ձա­նի կո­թո­ղա­յին չա­փե­րով տե­ղադ­րումն է որևէ հրա­պա­րա­կում։ Այս մա­սին վկա­յում է Մաեստ­րոն իր «Ես և դուք» գր­քում։ Ըստ իս, տիար Հա­կո­բի ե­րա­զան­քի ի­րա­կա­նաց­ման նպա­տա­կա­վայ­րը Մոս­կո­վյան և Բաղ­րա­մյան փո­ղոց­նե­րի խաչ­մե­րուկն է, ո­րի մա­սին վա­ղուց եմ նշել)։ Այս կենտ­րո­նում ի հայտ կգան մե­կա­կան գործ մեր դա­սա­կան­նե­րից, սկ­սած Ա­լեք­սանդր Բաժ­բեուկ-Մե­լի­քյա­նից, Հով­հան­նես Զար­դա­րյա­նից և Ռու­բեն Շահ­վեր­դյա­նից, Հա­կոբ Հա­կո­բյա­նից և Ար­փե­նիկ Նալ­բան­դյա­նից... շա­տե­րից և վեր­ջաց­րած 1960-ա­կան­նե­րի փայ­լա­տա­կում­նե­րով` Մի­նա­սով և Դեղձ Ա­շո­տով (Ա­շոտ Հով­հան­նի­սյան), Վրույ­րով և Ա­ծա­նով (Է­դուարդ Արծ­րու­նյան) Սի­րուն Հրա­չով (Հրա­չյա Հա­կո­բյան) և այլ նշա­նա­վոր վար­պետ­նե­րով, նաև Կա­րո Մկրտ­չյա­նով, Այ­վազ Ա­վո­յա­նով և մյուս տա­ղանդ­նե­րով։ Այս պու­րա­կը մի՞­թե ի լուր աշ­խար­հի չի հան­րահռ­չա­կի հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը։ Հար­կավ` ա­յո։ Եվ ար­դյո՞ք այն չի դառ­նա զբո­սաշր­ջա­յին մի գերհ­րա­պու­րիչ խայծ։ (Վեր­ջին այս տո­ղը գրե­լով կռա­հում եմ գե­ղար­վես­տա­սեր ըն­թեր­ցող­նե­րիս ար­մանք-զար­ման­քը` հար­ցա­կան­նե­րի տես­քով. իսկ ու՞ր մնաց ֆրան­սա­հայ կեր­պար­վես­տը իր ողջ բարձ­րաշ­խար­հիկ շու­քով, իսկ Սու­րե­նյա՞նցն ու Յա­կու­լո՞­վը, հա­պա ար­դի վար­պետ­նե՞­րը)։
Փա­րա­տում եմ կաս­կած­նե­րը` գա­հըն­կեց ա­նե­լով հար­ցա­կան­նե­րը։

«ՖՐԱՆ­ՍԱ­ՀԱՅ ԱՍՏ­ՂԵՐ» ՊՈՒ­ՐԱ­ԿԻ ԱՍՏ­ՂԱ­ՓԱՅ­ԼԸ
Ե­թե քայ­լում եք դեմ­քով դե­պի Սուն­դու­կյան թատ­րո­նը, կն­կա­տեք նրա ձախ կող­մից մինչև Ֆրան­սիա­յի հան­րա­պե­տու­թյան դես­պա­նա­տան պա­րիս­պը փռ­ված զբո­սայ­գին։ Այն ըն­դար­ձակ է և կա­րող է ընդ­գր­կել Էդ­գար Շա­հի­նին և Լևոն Թյու­թյուն­ջյա­նին, Պետ­րոս Կուն­տու­րա­ջյա­նին և Գառ­զուին, Ժան­սե­մին և մյուս տա­ղանդ­նե­րին, մի պու­րա­կա­յին մի­ջա­վայ­րում։ Ֆրան­սա­հայ կեր­պար­վես­տը բա­վա­կա­նին ան­նա­խա­դեպ ու յու­րօ­րի­նակ երևույթ է, գու­ցե ան­գամ հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի չա­փում­նե­րով։ Հայ­րե­նա­զուրկ շնոր­հա­լի պա­տա­նի­նե­րը դե­գե­րե­լով հաս­նում էին հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի մայ­րա­քա­ղաք Փա­րիզ, են­թարկ­վում էին զա­նա­զան փոր­ձու­թյուն­նե­րի, հաղ­թա­հա­րում էին դրանք և կարճ ժա­մա­նակ անց դառ­նում նշա­նա­վոր դեմ­քեր, զար­մա­նա­լիո­րեն յու­րա­յին ֆրան­սիա­ցի­նե­րի հա­մար, միա­ժա­մա­նակ հայ` հո­գով և մտ­քով, գու­նաշ­խար­հով և հո­րին­ված­քով։ Այս պու­րա­կում պատ­կե­րաց­նում եմ շուրջ 30 վար­պե­տի ընտ­րա­նու ցու­ցադ­րու­մը` որմ­նան­կար­նե­րի տես­քով, տար­բեր չա­փի վա­հա­նակ-պա­տե­րի վրա։ Այս­տեղ անհ­րա­ժեշտ է մի ճշ­տում կա­տա­րել, նախ հիմ­նա­նո­րոգել Սուն­դու­կյան թատ­րո­նի առջև ջրա­վա­զա­նի պա­րիսպն ու գմ­բե­թը։ Այ­ցե­լեք զբո­սայ­գի և կհա­մոզ­վեք, որ ոմն ճար­տա­րա­պետ գլուխ­գոր­ծոց ա­րա­րե­լու պա­հին սայ­թա­քել և հո­րի­նել է գլուխ­կոտ­րուկ. ջրա­վա­զանն իս­կա­պես պարս­պա­պատ ամ­րոց է հի­շեց­նում։ Եվ այս ջրա­վա­զա­նը, ան­կեղծ լի­նենք, կա­րող է ուղ­ղա­կի խրտ­նեց­նել պու­րակ այ­ցե­լող հայ և օ­տար ար­վես­տա­սեր­նե­րին։

ՅԱ­ԿՈՒ­ԼՈՎՆ ՈՒ ՍՈՒ­ՐԵ­ՆՅԱՆ­ՑԸ «ՀՅՈՒ­ՍԻ­ՍԱ­ՅԻՆ» ՊՈ­ՂՈ­ՏԱ­ՅՈՒՄ
Պո­ղո­տա­յի եր­կայն­քով և լայն­քով ե­կեք տե­ղադ­րենք 20-րդ դա­րի հա­մաշ­խար­հա­յին կեր­պար­վես­տի երկ­նա­կա­մա­րում առ­կայ­ծող, վե­րոն­շյալ եր­կու վար­պետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի կրկ­նօ­րի­նակ­նե­րը, ա­մե­նա­տար­բեր ձևա­չա­փե­րով, չխախ­տե­լով պո­ղո­տա­յի լայ­նա­հու­նու­թյունն ու սլաց­քը։ Ա­սենք Յա­կու­լո­վի «26 կո­մի­սար­ներ» հու­շար­ձա­նի ման­րա­կեր­տը, Սու­րե­նյան­ցի «Շա­մի­րա­մը Ա­րա Գե­ղե­ցի­կի դիա­կի մոտ» հան­րա­հայտ կտա­վը նաև նրանց թա­տե­րա­կան և գր­քի ձևա­վո­րում­նե­րը, նրանց շքեղ ար­վեստն առ­հա­սա­րակ։ Ես մտո­վի տես­նում եմ Սու­րե­նյան­ցին և Յա­կու­լով-Յա­կու­լյա­նին Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում։ Ես տես­նում եմ, դուք էլ տե­սեք և ի­մաս­տա­վո­րեք ա­ռա­ջարկս։

ԱՐ­ԴԻ ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԸ Ի ՏԵՍ ԵՐԿ­ՐԻ ԵՎ ԱՇ­ԽԱՐ­ՀԻ
Մեր ոչ այն­քան բա­րե­վար­քա­յին այս օ­րե­րում հայ նկա­րիչ­նե­րը, ըստ էու­թյան, ազ­գա­յին-պե­տա­կան ծրա­գիր են ի­րա­կա­նաց­նում` ստեղ­ծա­գոր­ծե­լով օր­նի­բուն։ Նրանց ար­վեստն անհ­րա­ժեշտ է հան­րահռ­չա­կել (այս մա­սին բազ­միցս եմ գրել) օր­նի­բուն։ Թե ինչ­պես, իմ տե­սա­կետ­նե­րը բազ­միցս հայտ­նել եմ, սպա­սում եմ հան­րա­յին քն­նարկ­ման, ուղ­ղա­կի խնդ­րում եմ, որ քն­նարկ­ման ժա­մա­նակ հաշ­վի առն­վի ա­մե­նաէա­կան հան­գա­ման­քը. հայ ար­դի կեր­պար­վես­տը բազ­մա­հա­րուստ է իր կա­տա­րող­նե­րով և պետք է դառ­նա տե­սա­նե­լի ա­պա­գա­յում ստեղծ­վե­լիք Շնոր­հա­պե­տա­կան Հա­յաս­տա­նի (ի­մա` Հայ­կա­կան 4-րդ Հան­րա­պե­տու­թյան) և՛ քա­ղա­քակր­թա­կան հիմ­նա­սյու­նե­րից մե­կը, և՛ կարևոր տն­տե­սա­կան մի քար­շա­կը։

ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ
Մայ­րա­քա­ղա­քի սր­տում «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կի ընտ­րու­թյու­նը պա­տա­հա­կան չէ։ Եր­վանդ Քո­չա­րը ոչ միայն կեր­պար­վես­տի հրա­բուխ էր (ըստ իս, դեռևս ողջ խոր­քով չլու­սա­բան­ված և չարժևոր­ված), այլև մեր ազ­գա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման ռահ­վի­րա­նե­րից մե­կը։ Նա ե­րեկ էլ, այ­սօր էլ, վա­ղը նույն­պես Կո­մի­տա­սի և Նժ­դե­հի կող­քին կանգ­նե­լու պա­տիվն ու­նի։ ՈՒ­շի ու­շով ե­կեք դի­տենք Մաեստ­րո­յի Վար­դան Մա­մի­կո­նյան հու­շա­կո­թո­ղը, ո­րը պար­զա­պես գե­ղար­վես­տա­կան նվա­ճում չէ, այլ հայ ազ­գա­յին ինք­նու­թյան և մեր ա­ռա­քե­լա­կան ուխ­տի կո­փա­ծո կան­թեղ է։



Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Յակուլով. «Փողոց»
  • Սուրենյանց. «Ասպետ կինը»
  • Գյուրջյան. «Սալոմե»
Դիտվել է՝ 17391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ