Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԱԾ. ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու տասնյակ անձի

ԱԱԾ. ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու տասնյակ անձի
25.09.2020 | 12:35

ԲՀԿ խմբակցության ղեկավար, մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի գործը քննող ԱԱԾ-ն «Ազատության» հարցմանն ի պատասխան հաղորդում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Եվս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։


Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, ԱԱԾ-ն չի հաղորդում։
Օրերս ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ում քննվող գործը շատ մեծ ծավալների է հասնում. կան մի քանի տասնյակ մեղադրյալներ, առաջիկայում հնարավոր է քրեական գործն ուղարկվի դատարան։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Այս գործի շրջանակում հրապարակվել են միայն մի քանի մեղադրյալի տվյալներ՝ նույն արարքի համար մեղադրվող և մեղքը չընդունող ԲՀԿ նախկին պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը և Վանիկ Ասատրյանը։


Ըստ իրավապահների` 2017-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համար տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Պողոսյանը մեկ այլ քրեական գործով իրավապահներին պատմել էր, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Պայմանավորվածության համաձայն՝ Պողոսյանը դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Ըստ դատախազության` հենց նրանք են զբաղվել ֆինանսական հարցերով։ Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10 000-անոց թղթադրամների տրցակներ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար այս գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել են գումարները, որոնք պետք է բաժանեին ընտրողներին։ 68-ամյա Վազգեն Պողոսյանը, որ այլ գործով մեղադրվում է Քաղաքաշինության կոմիտեի այժմ նախկին նախագահին կաշառք տալու համար, «Ազատության» հետ զրույցում հերքել էր, որ այս գումարը ստացել է ընտրակաշառք բաժանելու համար։ Ըստ նրա, այդ գումարը ստացել և ծախսել է բացառապես նախընտրական շրջանում քարոզարշավի համար։

Դիտվել է՝ 1087

Մեկնաբանություններ