ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Սմբատ Գոգյանն ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից

Սմբատ Գոգյանն ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից
25.09.2020 | 12:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից։ Դեռ մայիսի 14-ին Գոգյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել։ Նշանակումից մոտ երկու տարի անց ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հեռանալու որոշումը Սմբատ Գոգյանը բացատրում էր մի քանի խնդիրներով։ 37-ամյա մաթեմատիկոսը նշել է, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։


Հայաստանում լայն տարածում ունեցող ակադեմիական գրագողության դեմ պայքար սկսած Գոգյանը, «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ոլորտում ավելի հստակ քայլեր կատարելու, համակարգում բարեփոխում իրականացնելու համար անհրաժեշտ էին օրենսդրական լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացավ։ Անցած տարի Գոգյանի ղեկավարած ԲՈԿ-ը եզրակացրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճություն էր ցուցաբերել։ Հայրապետյանը, որին մեղադրում են դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ, անցած տարի թողել էր պաշտոնը։ Սմբատ Գոգյանը պնդում է, որ Հայրապետյանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում կան ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։


«Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է իմ և իր միջև», - նշում է Գոգյանը։

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ