Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գագիկ Ծառուկյան. Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա

Գագիկ Ծառուկյան. Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա
25.09.2020 | 12:41

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր, որտեղ քննվում է նրան կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը: «Ծառուկյանին ի՞նչ է եղել՝ տրամադրությունը բարձր չլինի»՝ ի պատասխան լրագրողների հարցերին ասաց նա:


Ծառուկյանը շարունակեց պնդել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը երբևէ այնքան վատ չի եղել, որքան հիմա է՝ ավելացնելով, որ իր ասածին տեր է: Իրեն կալանավորելու մասին հարցին էլ պատասխանեց. «Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա»: Ի պատասխան հարցին, թե լուրեր կան, որ որոշ պաշտոնյաներ ուղղորդել են դատարանին, Ծառուկյանն ասաց, որ դատական գործընթացը ցույց կտա:

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ