Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վահե Գրիգորյան. Մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք

Վահե Գրիգորյան. Մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք
25.09.2020 | 23:51

Հիմա միայն պարոն Խունդկարյանն է թեկնածու՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի թեկնածուի քննարկմանը: Հարցին, որ Հրայր Թովմասյանը նշել է, որ իր ունեցած չշտված տեղեկություններով՝ երեկվա իր հայտարարություններից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, Վահե Գրիգորյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ, թե պարոն Թովմասյանը ինչ ինֆորմացիա ունի և որտեղից, հենց հիմա մենք քննարկում ենք պարոն Խոնդկարյանի թեկնածությունը»: Նա նշեց, որ 3-4 դատավոր հարց են ուղղել թեկնածուին: Ինչպես է վերաբերում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, նա ասաց. «Ես կարծում եմ, որ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»:

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ