Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մի­ջազ­գա­յին հան­րու­թ­յան ար­ձա­գան­քը չի բա­վա­րա­րում, ա­ռա­ջին հեր­թին մեզ վրա պետք է հույս դնենք»

«Մի­ջազ­գա­յին հան­րու­թ­յան ար­ձա­գան­քը չի բա­վա­րա­րում, ա­ռա­ջին հեր­թին մեզ վրա պետք է հույս դնենք»
29.09.2020 | 00:58

«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար ԷԴ­ՄՈՆ ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱ­ՆԸ վս­տա­հեց­նում է՝ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին ուղղ­ված նա­մակ­նե­րը տեղ են հաս­նում, հու­լի­սյան դեպ­քե­րի ժա­մա­նակ էլ են տեղ հա­սել, Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ էլ. «Այժ­մյան աշ­խար­հը ո՛չ մար­դու ի­րա­վունք­նե­րի, ո՛չ քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի բախ­ման, այլ ու­ժեղ­նե­րի աշ­խարհ է, աշ­խար­հը հետևում է, թե որ ազգն իր ինք­նա­սի­րու­թյու­նը, սե­փա­կան հո­ղի վրա ապ­րե­լու ի­րա­վունքն ինչ­քա­նով է կա­րո­ղա­նում պաշտ­պա­նել, ըստ այդմ էլ նրան հար­գում են: Ով չի կա­րո­ղա­նում, ա­սում են՝ դե, ի՞նչ ա­նենք, այդ­պես ստաց­վեց: Հի­մա մենք պետք է մեր ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նենք, ին­չը և ա­նում ենք: Միա­ժա­մա­նակ չեմ ու­զում թե­րագ­նա­հա­տել այն նա­մակ­նե­րի դե­րը, որ ու­ղար­կել ենք մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի մեր գոր­ծըն­կեր­նե­րին: Դրա շնոր­հիվ է նաև, որ աշ­խար­հին կա­րո­ղա­ցել ենք հասց­նել՝ նա­խա­հար­ձակ կողմն Ադր­բե­ջանն է: Նա է ագ­րե­սիա­յի և սադ­րան­քի դի­մել: Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան զի­նա­նո­ցում թե՛ Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լու, թե՛ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շին­քի հար­ցը կա: Եվ, առ­հա­սա­րակ, մեր զի­նա­նո­ցում տար­բեր զեն­քեր ու­նենք, ու դրան­ցով միան­գա­մից կրա­կել պետք չէ: Ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան այդ հար­ցե­րը կդր­վեն սե­ղա­նի վրա: Այս պա­հին ԱԺ-ի կող­մից ըն­դուն­ված հայ­տա­րա­րու­թյունն է որ­պես զենք կի­րառ­վել: Ե­թե կա­րիք լի­նի, նաև այլ զեն­քեր կկի­րառ­վեն»:


ԼՀԿ ղե­կա­վարն այն հա­մոզ­մանն է, որ այժմ մեծ պա­տե­րազ­մի մեջ ենք և, մեծ հաշ­վով, կորց­նե­լու բան չու­նենք. «Մար­դիկ ա­սում են՝ ոչ թե ճա­նա­չենք Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, այլ Ար­ցա­խը միաց­նենք Հա­յաս­տա­նին, մե­խա­նիզմ­ներ կան, տար­բեր տես­լա­կան­ներ կան դրա հետ կապ­ված: Բայց բո­լո­րիս վերջ­նան­պա­տա­կը մեր հայ­րե­նի­քի միա­վո­րումն է դե­յու­րե, ու կար­ծում եմ՝ մենք մեր ա­նե­լիքն այդ մա­սով ա­րել ենք: ԱԺ հա­տուկ նիս­տի ժա­մա­նակ ու­ղերձ­ներ ենք հղել, ու դրանք հա­սել են հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին: Ե­թե ա­վե­լին պետք լի­նի, ա­վե­լին էլ կա­նենք»:


ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և հան­րա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ՆԱԻ­ՐԱ ԶՈՀ­ՐԱ­ԲՅԱ­ՆԻ խոս­քով՝ Հա­յաս­տա­նի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման հար­ցը միշտ է ե­ղել Հա­յաս­տա­նի օ­րա­կար­գում, բայց այդ քայ­լին չեն գնա­ցել Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ու մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հոր­դո­րով՝ չխո­չըն­դո­տե­լու հա­մար խա­ղաղ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին: «Հի­մա հարց եմ տա­լիս` Ադր­բե­ջա­նը լայ­նա­մասշ­տաբ հար­ձա­կում է սկ­սել՝ օգ­տա­գոր­ծե­լով ՆԱ­ՏՕ-ի ա­մե­նա­խո­շոր բա­նակ­նե­րից մեկն ու­նե­ցող Թուր­քիա­յի ռազ­մա­կան տեխ­նի­կան։ Վի­ճա­կը ծայ­րա­հեղ ծանր է, այս ի­րա­վի­ճա­կում որևէ սթափ մարդ, եր­կիր բա­րո­յա­կան ի­րա­վունք ու­նի՞ խո­սե­լու խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րից։ Մի քա­նի օր շա­րու­նակ հետևում եմ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հե­զաճ­կուն, լղոզ­ված գնա­հա­տա­կան­նե­րին և եր­կու կող­մե­րի միջև հա­վա­սա­րու­թյան նշան դնե­լուն։ Ե­րեկ Թուր­քիա­յի է­լի­տա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը՝ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը, թվի­թե­րյան իր է­ջում բա­ցար­ձակ ցի­նիկ գրա­ռում էր ա­րել, ա­սե­լով, թե հա­յե­րը ստա­ցան այն, ինչ ու­զում էին, և իր ա­ջակ­ցու­թյունն է հայտ­նել Ադր­բե­ջա­նին, սպա­սում էի մի­ջազ­գա­յին որևէ կա­ռույ­ցի ար­ձա­գան­քին, ին­չը, ցա­վոք, չե­ղավ։ Ա­յո, ժա­մա­նակն է խոր­հր­դա­րա­նում քն­նար­կե­լու Ար­ցա­խի ճա­նաչ­ման հար­ցը: Ի­հար­կե, չենք ցան­կա­նում սե­պա­րատ գոր­ծըն­թաց սկ­սել՝ հաս­կա­նա­լով, որ խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի բո­լոր քայ­լե­րը պետք է հա­մակց­ված լի­նեն, բայց ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ ենք փակ նիստ նա­խա­ձեռ­նել, լսել բո­լոր մտա­հո­գու­թյուն­ներն ու ռիս­կե­րը։ Ադր­բե­ջանն ի­րեն պա­հում է իս­լա­մա­կան պե­տու­թյան մար­դա­կե­րի պես։ Մինս­կի խմ­բի լղոզ­ված հայ­տա­րա­րու­թյու­նը կար­դա­լով՝ չեմ կա­րող չհա­մա­ձայ­նել Ար­ցա­խի նա­խա­գա­հի հետ՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ար­ձա­գան­քը մեզ չի բա­վա­րա­րում»:


ԱԺ ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ՌՈՒ­ԲԵՆ ՌՈՒ­ԲԻ­ՆՅԱ­ՆԻ փո­խանց­մամբ էլ՝ թե՛ գոր­ծա­դի­րը, թե՛ օ­րենս­դի­րը մշ­տա­կան կա­պի մեջ են բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը և հայ­կա­կան կող­մի դիր­քո­րո­շում­նե­րը փո­խան­ցում են նրանց։ Նա հա­մա­կար­ծիք է Նաի­րա Զոհ­րա­բյա­նի հետ՝ մի­ջազ­գա­յին ար­ձա­գան­քը մեր ու­զած ար­ձա­գան­քը չէ, բայց դա սպա­սե­լի էր. վեր­ջին 30 տա­րի­նե­րին հաս­կա­ցել ենք՝ ա­ռա­ջին հեր­թին մեզ վրա պետք է հույս դնենք։


Հա­յաս­տա­նի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման առն­չու­թյամբ Ռու­բեն Ռու­բի­նյանն ա­սում է, որ քն­նար­կում­նե­րը շա­րու­նակ­վում են, բայց հս­տակ որևէ բան դեռ չկա. «ԱԺ-ում հա­տուկ նիս­տի ժա­մա­նակ վար­չա­պե­տի ու­նե­ցած ե­լույթն ինք­նին են­թադ­րում է, որ այդ ա­ռու­մով ար­դեն կա հան­րա­յին քն­նար­կում, բայց, կար­ծում եմ, սա այն հար­ցե­րից է, որ կշ­ռա­դատ­ված ո­րո­շում է պա­հան­ջում։ Կան փաս­տարկ­ներ և՛ Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան, և՛ չճա­նաչ­ման վե­րա­բե­րյալ»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ