Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեզ էլ անիմաստ բաներով չզբաղեցնեք

Մեզ էլ անիմաստ բաներով չզբաղեցնեք
07.10.2020 | 19:50

Ողջ հասարակությունը շունչը պահած սպասում է մարտադաշտից եկող լուրերին։ ՊՆ-ի տրամադրած կադրերը՝ թշնամու խոցումն ու մեր տղաների արիությունը, թիկունքում մեծ ոգևորությամբ են ընդունվում, բայց մեր մատղաշ տղաների զոհվելու մասին հաղորդագրությանն անգամ չես ուզում «մոտենալ», չես ուզում հավատալ, որ այդքան ընտանիք կորցրեց իր զավակին։ Այդքան հայորդի իր հզոր սերունդը չի թողնելու։ Ու այս սև ցուցակը, դժբախտաբար, դեռ մեծանում է, որովհետև թուրքը չի հանգստանում, իր ցեղասպան ծրագրից չի նահանջում։

Աշխարհի հզորներն ու մեր տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրներն արդեն 10 օր պատերազմը դադարեցնելու կոչեր են անում, սակայն դրանք օդ կրակած խոսքեր են, ոչ մի իրական արդյունք չկա, ոչ մեկը չի շտապում բռնել Թուրքիայի ձեռքը։ Ինչքան այդ կոչերն ավելի հասցեական են դառնում, այնքան թուրք-ադրբեջանական հրոսակներն, ահաբեկիչներն ավելի են թեժացնում պատերազմը։
Տպավորություն է, թե ոչ մեկը չի ցանկանում ճակատային պայքարի դուրս գալ Թուրքիայի դեմ, էն էլ հայերի համար, չնայած հստակ գիտակցում են, որ միայն մի փոքր Հայաստանն է Թուրքիայի մեծ նկրտումների դեմն առնում։


Ու դեռ ինչքան է աշխարհն անհաղորդ մնալու այս փոքր ազգին ցեղասպանելու հերթական փորձին։ Անշուշտ, ոչ մեկը պատրանքներ չունի, թե աշխարհն արդարություն է ուզում, բայց այս ամենից հետո թող չեղած ժողովրդավարությամբ, մարդասիրությամբ, օրենքներով ու կոնվենցիաներով, արդարություն հաստատելու կոչերով իզուր մեզ չզբաղեցնեն, թող գցեն դրանք աղբամանը կամ որ նույնն է՝ լցնեն թուրքի դեմը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6573

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ