Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մինչ մենք ճա­ռում ենք, թե Թուր­քիան փոխ­վել է, նա իր շուրջն է հա­վա­քում թր­քա­լե­զու բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րին»

«Մինչ մենք ճա­ռում ենք, թե Թուր­քիան փոխ­վել է, նա իր շուրջն է հա­վա­քում թր­քա­լե­զու բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րին»
16.10.2020 | 00:08
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է թուր­քա­գետ ՏԻ­ՐԱՆ ԼՈՔ­ՄԱ­ԳՈ­ԶՅԱ­ՆԸ:
-Այս օ­րե­րին ի՞նչ է գրում թուր­քա­կան մա­մու­լը, ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ են թուր­քա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­սում:
-Քա­նի որ Թուր­քիա­յում վա­ղուց ա­զատ մա­մուլ գո­յու­թյուն չու­նի, ու լրատ­վա­դաշտն ամ­բող­ջու­թյամբ Ռե­ջեբ Թա­յիփ Էր­դո­ղա­նի կա­բի­նե­տի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո է (բա­ցա­ռու­թյամբ մեկ-եր­կու մի­ջազ­գա­յին այ­լընտ­րան­քա­յին ԶԼՄ-նե­րի), մա­մու­լը միա­տե­սակ է ար­ձա­գան­քում ա­մեն ին­չին, այդ թվում նաև Ար­ցա­խում ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին: Այ­սինքն՝ բո­լորն էլ միա­կող­մա­նի տե­ղե­կու­թյուն են ստա­նում: Տե­սա­նե­լի է, որ Ար­ցա­խում ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին ա­վե­լի է ընդ­գծ­վում թուր­քե­րի ազ­գայ­նա­մո­լու­թյու­նը, և ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րին առ­նչ­վող ցան­կա­ցած հարց այժմ ա­վե­լի է ծայ­րա­հե­ղաց­վում:
-Մինչև այս պա­տե­րազ­մը Հա­յաս­տա­նում շա­տերն ա­սում էին, թե Թուր­քիան այլևս նախ­կի­նը չէ, «նոր» ու «հին» թուրք եզ­րույթ­ներն էին ա­ռանձ­նաց­նում: Ինչ­պի­սի՞ն էր թուր­քը 100 տա­րի ա­ռաջ ու ինչ­պի­սի՞ն է այժմ:
-100 տա­րի ա­ռաջ էլ էին հա­յե­րը նույն կերպ ար­տա­հայտ­վում: Երբ Եվ­րո­պա­յում կր­թու­թյուն ստա­ցած մի քա­նի ե­րիտ­թուր­քեր հայ­տն­վե­ցին Պոլ­սում, հա­յերն ա­սում էին՝ թուր­քը փոխ­վել է, սա ու­րիշ թուրք է: Եվ հե­տաքր­քիրն այն է, որ ապ­րե­լով թուր­քի հետ կողք կող­քի՝ դեռ շա­րու­նա­կում ենք հա­վա­տալ, թե նա փոխ­վող տե­սակ է: Փաս­տո­րեն աշ­խար­հի ա­մե­նա­հին ազ­գե­րից մե­կը լի­նե­լով՝ մտա­ծե­լա­կեր­պով մա­նուկ ենք մնա­ցել: Այլ ազ­գեր, որ ա­վե­լի նոր են, օ­րի­նակ՝ հենց թուր­քը, քա­ղա­քա­կա­նու­թյան, դի­վա­նա­գի­տու­թյան հետ կապ­ված հար­ցե­րում շատ ա­վե­լի սթափ է գնա­հա­տում ի­րա­վի­ճա­կը: Պատ­մու­թյու­նը կրկն­վում է, բայց, հու­սով ենք, նույն ել­քը չի ու­նե­նա:
-Պատ­մու­թյան կրկ­նու­թյան թե­ման շա­րու­նա­կե­լով՝ Ար­ցա­խում ըն­թա­ցող պա­տե­րազ­մը կա­րո՞ղ ենք պան­թուր­քա­կան մեծ ծրագ­րի շա­րու­նա­կու­թյու­նը հա­մա­րել:
-Ի­հար­կե, դա պար­զից էլ պարզ է: Թուր­քիան ոչ միայն մաս­նակ­ցում, այլև ան­մի­ջա­կա­նո­րեն ղե­կա­վա­րում է Ար­ցա­խի դեմ սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մը: «Թուր­քը փոխ­վել է» ա­սե­լով ա­ռա­ջին սխալն ենք գոր­ծում, իսկ երբ ա­սում ենք, թե թուր­քը հրա­ժար­վել է պան­թուր­քիս­տա­կան ծրագ­րե­րից, գոր­ծում ենք երկ­րորդ սխա­լը: Բո­լոր նրանց, ով­քեր այդ­պես են կար­ծում, ա­ռա­ջար­կում եմ մտ­նել թուր­քա­կան պե­տա­կան հաս­տա­տու­թյուն­ներ ու տես­նել թու­րա­նիզ­մի ուղ­ղա­կի առ­կա­յու­թյունն ա­մե­նուր: Ան­գամ այդ երկ­րի լու­րե­րին հետևե­լով կտես­նեք՝ պան­թուր­քիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը մեկ ուղ­ղու­թյամբ չէ, որ ա­ռաջ են տա­նում: Ի տար­բե­րու­թյուն մեզ՝ աշ­խա­տում ու գոր­ծում են: ՈՒ մինչև մենք մեր տաք գրա­սե­նյակ­նե­րում նս­տած ճա­ռում ենք, թե Թուր­քիան փոխ­վել է կամ հրա­ժար­վել է պան­թուր­քա­կան ծրագ­րե­րից, նա շա­րու­նա­կում է աշ­խա­տել թե՛ լեզ­վա­կան, թե՛ ռազ­մա­կան, թե՛ այլ ուղ­ղու­թյուն­նե­րով, ա­վե­լին՝ փոր­ձում է իր շուր­ջը հա­վա­քել թր­քա­լե­զու բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րին:
-Այս օ­րե­րին մի­ջազ­գա­յին մա­մուլն ա­հա­զան­գում է, որ Թուր­քիա­յի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ են վարձ­կան-ա­հա­բե­կիչ­նե­րը ներգ­րավ­վել ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կում ու կռ­վում ընդ­դեմ Ար­ցա­խի: Ի՞նչ եք կար­ծում, դա որևէ կերպ կազ­դի՞ գեր­տե­րու­թյուն­նե­րի ու Թուր­քա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա, թե՞ ա­մեն բան կշա­րու­նա­կի մնալ կոչ-հոր­դո­րի սահ­ման­նե­րում:
-Հիմ­նա­կան «տոն տվող» եր­կր­նե­րը՝ Ռու­սաս­տա­նը, Ֆրան­սիան, Ա­մե­րի­կան և այլն, ար­դեն հաս­տա­տել են, որ վարձ­կան­ներ, ա­յո, կան տա­րա­ծաշր­ջա­նում, բայց միայն ար­ձա­նագ­րե­լը բա­վա­րար չէ: Հս­տակ քայ­լեր են պետք, որ չեն ար­վում: Ան­մի­ջա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նող­ներն այս տա­րա­ծաշր­ջա­նի հետ առ­նչ­վող եր­կր­նե­րը՝ Ռու­սաս­տա­նը կամ Ի­րա­նը կա­րող են լի­նել, բայց նրանք նույն­պես ա­ռայժմ հա­պա­ղում են:
-Ինչ­քան էլ ա­սենք, որ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն այս օ­րե­րին են­թարկ­վում է պաշ­տո­նա­կան Ան­կա­րա­յին, չի բա­ցառ­վում, որ մոտ ա­պա­գա­յում Ադր­բե­ջա­նի մա­սով Թուր­քիա­յի ա­խոր­ժակն էլ մե­ծա­նա:
-Թուր­քա­յի ա­խոր­ժակն ա­վե­լին է, ի­հար­կե, ու դա նկա­տե­լի է ան­գամ այս պա­հին, երբ ու­զում է տա­րած­վել Հու­նաս­տա­նում, Կիպ­րո­սում, Լի­բիա­յում, Սի­րիա­յում, Ի­րա­քում, ար­դեն Ե­րու­սա­ղե­մի մա­սին է խո­սում: Ի­հար­կե նրա ա­խոր­ժա­կը մեծ է, ու դա հիմ­նա­կա­նում կապ­ված է Թու­րա­նի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հետ: Այ­սօր տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը փոքր քայ­լեր կամ ա­ռաջ­խա­ղա­ցում­ներ են, որ Թուր­քա­յին հասց­նե­լու են այդ վերջ­նան­պա­տա­կին:
-Տե­ղի հայ հա­մայն­քի վի­ճակն ինչ­պի­սի՞ն է այս օ­րե­րին:
-Ինչ­պես միշտ՝ բարդ: Նո­րու­թյուն չէ՝ Թուր­քիա­յում ինչ էլ կա­տար­վի, միևնույն է, հայ հա­մայն­քի կամ ազ­գա­յին այլ փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի գլ­խին է ջարդ­վում: Ի­հար­կե մտա­հոգ են, մեծ մա­սը վա­խի մեջ է: Օ­րի­նակ, հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րում այս օ­րե­րին թուր­քե­րը ցույ­ցեր են կազ­մա­կեր­պել, փոր­ձել սադ­րել ու հրահ­րել մեր հայ­րե­նա­կից­նե­րին:
Զրույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 7726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ