Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Այս­տեղ հաղ­թում են

Այս­տեղ հաղ­թում են
23.10.2020 | 00:30

Ար­ցա­խում ենք բո­լորս, ո­րով­հետև զին­վոր­նե­րը մեզ հա­մար են կե­նաց ու մա­հու կռիվ են տա­լիս՝ հաս­տա­տե­լով գո­յու­թյան, ապ­րե­լու մեր ի­րա­վուն­քը։ Եր­կին­քը մի տե­սակ ա­մա­յա­ցած է։ Եր­կն­քում ոչ մի թռ­չուն չի երևում: Ա­մեն վայր­կյան ար­կեր են պայ­թում, կրա­կոց­նե­րի ձայ­նե­րը չեն լռում։
Ա­պաս­տա­րա­նի պա­տերն ար­դեն հա­րա­զատ են դար­ձել։ Չենք կոտր­վում հեր­թա­կան պայ­թյու­նի ձայ­նից։ Ա­պաս­տա­րա­նում ե­րե­խա­ներ են, կա­նայք, ծե­րեր: Կա­նայք ա­մեն զար­կի հետ դռանն են մո­տե­նում` ակն­կա­լե­լով որ­դի­նե­րի, ա­մու­սին­նե­րի տուն­դար­ձը։ Նրանց տես­նե­լու մեկ ակն­թարթն ար­ժե ա­մեն ինչ՝ ծով հան­գս­տու­թյուն, ու­րա­խու­թյուն, բերկ­րանք։
Բայց կր­կին նույ­նը։ Ա­մեն բան սո­վո­րա­կան է դար­ձել։


Ինձ հա­ջող­վեց, թե­կուզև կարճ, մի քա­նի բառ փո­խա­նա­կել ա­ռաջ­նագ­ծում կռ­վող քա­ջե­րից մի քա­նի­սի հետ։ Նրանց խոս­քը ոգևո­րիչ էր, հա­վա­տը` ան­կոտ­րում։ Իսկ Հա­կո­բի ոգևո­րու­թյա­նը չափ չկար. նա զի­նա­կից ըն­կեր­նե­րի հետ գրո­ղի ծոցն էր ու­ղար­կել ա­զե­րի-իս­լա­միստ­նե­րի մի մեծ ոհ­մակ: Հաս­կա­նում ես, որ տղա­նե­րը բա­ցա­ռիկ ուժ, կո­րով ու պատ­րաս­տա­կա­մու­թյուն են ցու­ցա­բե­րում։ Զին­վոր ու հրա­մա­նա­տար՝ բո­լո­րը կռ­վում են ան­մեկ­նե­լի անձ­նու­րա­ցու­թյամբ՝ դրսևո­րե­լով մար­տա­կան փայ­լուն վար­պե­տու­թյուն, ռազ­մա­կան տա­ղանդ:


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 3414

Մեկնաբանություններ