Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյանը մեկնո՞ւմ է Մոսկվա

Ռոբերտ Քոչարյանը մեկնո՞ւմ է Մոսկվա
24.10.2020 | 12:27

«Հրապարակը» գրում է.

«Երկու օր է՝ մամուլում գրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է կամ պետք է մեկնի Մոսկվա՝ ինչ-որ բանակցություններ վարելու։ Այս լուրերը, սակայն, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքում է։ Մեզ ասացին՝ Նիկոլ Փաշինյանը սկզբում համաձայն է եղել, որ իր «ոխերիմ բարեկամ» Քոչարյանը մեկնի ՌԴ, հետո ինչ-որ պայմաններ է առաջադրել Քոչարյանին՝ Ռուսաստանում հանդիպումների շրջանակի մասով։ Մյուս կողմից, մեզ ասացին, որ Ռ. Քոչարյանը մինչև ՀՀ իշխանությունների կողմից կոնկրետ ու իրական լիազորություններ չստանա, չի մեկնի՝ «գնա՝ ի՞նչ ասի, ինչպե՞ս բանակցի, եթե չունի բանակցելու իրավասություններ»։ Մանավանդ՝ այս ուղևորության գաղափարն առաջարկել է ոչ թե ինքը, այլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Երեկ մեզ ասացին, որ Քոչարյանն արդեն մեկնել է Մոսկվա, բայց նրա գրասենյակի ղեկավարը դարձյալ հերքեց լուրը։ «Ոչ, չի մեկնել։ Ուրիշ բան չունեմ Ձեզ ասելու», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը»:

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ