Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը
26.10.2020 | 13:59

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դրական է գնահատել հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին ուժի մեջ մտնող հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարույթունը, որում նշվում է, որ հումանիտար հրադադարը, որը համաձայնեցվել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում, ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին»,- նշվում է կիրակի հրապարակված հայտարարությունում:

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ