Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ազգա­յին ժո­ղո­վի այ­սօր­վա նիս­տի օ­րա­կար­գում նոր հար­ցեր չկան

Ազգա­յին ժո­ղո­վի այ­սօր­վա նիս­տի օ­րա­կար­գում նոր հար­ցեր չկան
27.10.2020 | 00:23

Խոր­հր­դա­րա­նում այ­սօր մեկ­նար­կում է հեր­թա­կան քա­ռօ­րյան: Նիս­տե­րի օ­րա­կար­գում նոր հար­ցեր նե­րառ­ված չեն, իսկ ներ­կա­յաց­ված եր­կու հար­ցերն էլ կքն­նարկ­վեն երկ­րորդ ըն­թերց­մամբ: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն ա­սաց, որ ներ­քին ո­րո­շում ու­նեն՝ ԱԺ-ում նիստ հրա­վի­րելու բա­ցա­ռա­պես այն ժա­մա­նակ, երբ հրա­տապ հարց ա­ռա­ջա­նա:

«Քա­նի որ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ է, պատ­գամ­վոր­նե­րի մե­ծա­մա­սնու­թյու­նը դիր­քեր է մեկ­նել, որ­մանք էլ կո­րո­նա­վի­րու­սով են վա­րակ­վել, ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյան մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ քն­նար­կել ու ո­րո­շել ենք՝ մեկ­նար­կող քա­ռօ­րյա նիս­տում նոր հար­ցեր չնե­րա­ռել»:
Նշենք, որ երկ­րորդ ըն­թերց­ման ներ­կա­յաց­ված օ­րի­նագ­ծե­րը ռազ­մա­ճա­կա­տում գտն­վող քա­ղա­քա­ցի­նե­րի վար­կա­յին տույժ-տու­գանք­նե­րը հե­տաձ­գե­լուն են վե­րա­բե­րում:

Սևակ Վար­դու­մյան

Դիտվել է՝ 6968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ