Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աբաս Արակչի. Թեհրանը հաշվի է առել երկու երկրների նպատակները

Աբաս Արակչի. Թեհրանը հաշվի է առել երկու երկրների նպատակները
31.10.2020 | 00:12

Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդես գալ եւ հուսով է, որ իր ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հասնելուն, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին։

«Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը եւ երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի լավ հարաբերությունները, ինչպես նաեւ այս տարածաշրջանի հատուկ պայմաններն ու զգայունությունը, Իրանը մշտապես լրջագույն կերպով հայտարարել է հրադադարի հաստատմանը նպաստելու, երկխոսություն սկսելու եւ խաղաղություն ու անդորր հաստատելու իր պատրաստակամության մասին»,- հայտարարել է Արակչին՝ պատասխանելով այն հարցին, թե Իրանը պատրա՞ստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ հանդես գալ։

Նա շեշտել է, որ գործընկերներին «պարզաբանելով» իրանական նախաձեռնության մանրամասները՝ Թեհրանն «անչափ ուշադիր է վերաբերվել հակամարտության բեմահարթակի դիտարկմանը, հաշվի է առել երկու երկրների նպատակները՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի»։ «Եվ առաջարկն այնպես ենք նախագծել, որ տարածաշրջանի ազդեցիկ երկրները կարողանան մասնակցել, ու հույս ունենք, որ այդ ծրագիրը կշարունակի ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղություն»,- շեշտել է Արակչին։ Նրա խոսքով՝ «դա դյուրին չէ, քանի որ շատ խնդիրներ կան», այդ թվում՝ «տարածաշրջանից դուրս միջամտությունը եւ նրանց կողմից, ովքեր այս տարածաշրջանում խաղաղություն չեն ուզում»։ Արակչին չի պարզաբանել, թե խոսքը կոնկրետ ում մասին է, սակայն ավելի վաղ նա «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ կարգավորմանը կարող են մասնակցել թե Ռուսաստանը, թե Թուրքիան։


«Այս հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի ջանքերն ու նախաձեռնությունները չեն մերժում մյուս նախաձեռնություններն ու ջանքերը, բայց մենք վստահ ենք, որ տարածաշրջանային ճգնաժամերն ունեն տարածաշրջանային լուծում»,- ամփոփել է դիվանագետը։

Դիտվել է՝ 3023

Մեկնաբանություններ