Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԱՀԿ ՄԽ. Բաքուն և Երևանը պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և ոչ ռազմական օբյեկտները

ԵԱՀԿ ՄԽ. Բաքուն և Երևանը պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և ոչ ռազմական օբյեկտները
31.10.2020 | 15:30

Բաքուն և Երևանը Ժնևում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում: Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահները հանդիպել են և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Համանախագահները կողմերին կրկին կոչ են արել ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը հաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում: Կողմերը պայմանավորվել են առանց նախապայմանների անհապաղ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնց թվում են.
Կողմերը միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։
Կողմերը ակտիվորեն մասնակցելու են ռազմի դաշտում աճյունների վերականգնման և փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին և PRCiO-ին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ՝ աջակցելու համար։


Կողմերը ԿԽՄԿ-ին և PRCiO-ին մեկ շաբաթվա ընթացքում կփոխանցեն ներկայումս կալանքի տակ գտնվող ռազմագերիների ցուցակը ՝ հետագա փոխանակումն ապահովելու նպատակով։
Կողմերը գրավոր կներկայացնեն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի ստուգման հնարավոր մեխանիզմների հետ կապված մեկնաբանություններ և հարցեր:
Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակում են անցկացրել՝ ուղղված համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։
Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ ՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։


Ժնևում հանդիպել են նաև Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Երևանի ժամանակով ժամը 17:00-ին, Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Մինչ այդ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ