Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչումը նախադեպ է Արցախի համար

ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչումը նախադեպ է Արցախի համար
31.10.2020 | 15:42

Եթե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքը որևէ նախադեպ պետք է ստեղծի, աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի, մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում՝ The National Interest-ը հրապարակել է Ալեքս Գալիցկու հոդվածը՝ Արցախի թեմայով:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշվի ընթացքում Հարավային Կովկասում հումանիտար ճնգնաժամը լուծելու՝ հայերին ուղված իր խոստման մեջ վկայակոչել է Կոսովոյի դեպքը: Դրանով Թրամփը, հնարավոր է, ակամա Արցախի ճանաչումն ընդունել, համարել է որպես հայերի դեմ Ադրբեջանի տասնամյակների ագրեսիայի լուծում:
Միջազգային իրավունքի համաձայն, տարածքային ամբողջականությունը, որպես կանոն, համարվում է անձեռնմխելի, բացառությամբ որոշակի հանգամանքների: Վերականգնողական անջատման իրավունքի սկզբունքն ամրագրված է միջազգային իրավունքի բազմաթիվ փաստաթղթերում, բայց միայն Կոսովոյի անկախության հռչակագրով և 2008-ին դրան հաջորդող ճանաչմամբ այդ տեսությունը կիրառվեց գործնականում: Գալիցկին նկատել է, որ Կոսովոյի նման, Արցախը Ադրբեջանի կողմից ենթարկվում է էթնիկ զտումների դաժան արշավի: Արցախը վաստակել է նաև իր ինքնիշխանությունը ՝ անկախության հասնելով ժողովրդական հանրաքվեի և զարգացած կառավարման ինստիտուտների միջոցով, որոնք երեք տասնամյակ ապահովել են խաղաղություն և ժողովրդավարություն:

«Եվ վերջապես, Ադրբեջանի կողմից ցեղասպանության սպառնալիքի ներքո, անկախությունը մնում է միակ հանգրվանը, որը կարող է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչության գոյությունը»,- ասված է հոդվածում: Հոդվածում հիշեցվում է, թե պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին նշել է, որ Արցախի և Կոսովոյի միջև հիմնական տարբերությունն այն է, որ Կոսովոն մի ժամանակահատված ենթարկվում էր ՄԱԿ-ի կառավարմանը, որը «նախատեսում էր իր վերջնական կարգավիճակի մասին որոշում»: Հոդվածագիրը նկատել է՝ պարզ է դառնում, որ երկու դեպքերի միակ անհամապատասխանությունը աշխարհագրությունն է: Գալիցկին գտնում է, որ Էրդողանի Թուրքիան դադարել է ժողովրդավարության դիմակ հագնելը և բացահայտել է իրեն՝ որպես ընդարձակողական բռնապետ, որը ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Թուրքիան Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները համարում է տարածաշրջանում իրենց ընդհանուր պանթուրքական տեսլականի կարևոր մասը: «Ամեն ինչից վեր է արցախահայության գլխին կախված ցեղասպանության սպառնալիքը: Եթե Կոսովոյի դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի՝ մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում»,- նշվում է հոդվածում:
Շեշտվում է, որ Ադրբեջանը հասկացրել է, որ իր ցանկալի արդյունքը Արցախում հայկական ներկայության վերացումն է: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ղեկավարները խթանել են հակահայկական հռետորաբանությունը:


Նշվում է նաև այն փաստը, որ այս պատերազմում Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ, տեղակայել է օտարերկրյա ջիհադիստ վարձկանների, ապօրինի կասետային զինամթերք է օգտագործել խաղաղ բնակիչների դեմ, թիրախավորել է դպրոցներ, հիվանդանոցներ և եկեղեցիներ: Թուրքիայի աջակցությունն ունեցող Ադրբեջանը հետաքրքրված չէ դիվանագիտական լուծմամբ:


«Պարզ է, որ ցեղասպանության սպառնալիքի պայմաններում Արցախի անկախության ճանաչումը միակ կենսունակ տարբերակն է`ապահովելու տարածաշրջանի հայ բնակչության հիմնարար իրավունքները»,- եզրափակում է հոդվածագիրը:

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ