Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ռու­սը միշտ էլ թուր­քի ա­խո­յանն ու ա­մե­նավ­տան­գա­վոր թշ­նա­մին է ե­ղել»

«Ռու­սը միշտ էլ թուր­քի ա­խո­յանն ու ա­մե­նավ­տան­գա­վոր թշ­նա­մին է ե­ղել»
06.11.2020 | 09:59

Թուր­քա­գետ ՏԻ­ՐԱՆ ԼՈՔՄԱԳՈ­ԶՅԱՆՆ այն տե­սա­կե­տին է, որ Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյու­նը վա­ղուց էր Թուր­քիա­յի ձեռքն ան­ցել, հի­մա մեկ այլ գոր­ծըն­թաց է տե­ղի ու­նե­նում՝ թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը «մաք­րում» են Ադր­բե­ջա­նի վեր­նա­խա­վի այն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ո­րոնք ռու­սա­կան «դպ­րոց» են ան­ցել կամ ռուս բա­րե­կամ­ներ ու­նեն:

«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա մեկ­նա­բա­նում է՝ հայր Ա­լիևը, ի տար­բե­րու­թյուն որ­դի Ա­լիևի, բա­վա­կան խե­լա­ցի էր (ի մի­ջի այ­լոց, խե­լա­ցի թշ­նա­մի ու­նե­նա­լը նույն­պես բախ­տա­վո­րու­թյուն է) ու որևէ կերպ թուր­քա­կան ազ­դե­ցու­թյան տակ չէր մտ­նում: Հի­շում է՝ մի տե­սագ­րու­թյուն կա ան­գամ, որ­տեղ Հեյ­դար Ա­լիևը հայ­տա­րա­րում է, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն Ադր­բե­ջա­նի մաս չէ, ու ի­րենք որևէ ի­րա­վունք չու­նեն Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ:


- Բայց խե­լա­ցի Ա­լիևից հե­տո ե­կավ հի­մար Ա­լիևն ու ի­րեն ամ­բող­ջու­թյամբ թուր­քե­րի ձեռ­քը գցեց կամ թուր­քե­րը վերց­րին ի­րեն ու սկ­սե­ցին թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ա­ռաջ տա­նել, ին­չը Հեյ­դար Ա­լիևի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան հա­կադ­րու­թյունն էր,- ա­սաց թուր­քա­գե­տը։- Ա­լիևն այ­սօր միայն ինչ-ինչ գյու­ղեր «գրա­վե­լու» մա­սին հայտա­րա­րու­թյուն­ներ է ա­նում, մնա­ցա­ծով զբաղ­վում են թուր­քե­րը: Իսկ երբ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նում, տես­նում եք, Թուր­քա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը կամ մեկ այլ պաշ­տո­նյա է մեկ­նում Բա­քու:

-Ա­սում եք` Թուր­քիան ա­զատ­վում է Ադր­բե­ջա­նի ռու­սա­մետ պաշ­տո­նյա­նե­րից: Փաս­տո­րեն Ան­կա­րան Ար­ցա­խի, ին­չու ոչ, նաև տա­րա­ծաշր­ջա­նի այլ խն­դիր­նե­րի մա­սով Մոսկ­վա­յին չխառն­վե­լու ազ­դակ է հղում:
-Ճիշտ եք մեկ­նա­բա­նում, և հույս ու­նեմ, որ ռուս­ներն այս ա­մե­նը հաս­կա­նում ու տես­նում են, թեև նրանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րից այդ ա­մե­նը չի նկատ­վում: «Ռու­սա­թափ­ման» այդ գոր­ծըն­թա­ցը, ա­ռա­ջին հեր­թին, հենց Ռու­սաս­տա­նի հա­մար է վտան­գա­վոր, քա­նի որ տա­րա­ծաշր­ջա­նը ռու­սա­կան է, Ադր­բե­ջանն էլ ՌԴ-ի հե­տին պար­տեզն է, ու Թուր­քիան այն ի­րե­նով է փոր­ձում ա­նել: Զար­մա­նա­լին այն է, որ այդ հան­գա­ման­քը Ռու­սաս­տա­նին չի բար­կաց­նում, ա­վե­լին՝ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րովն ա­սում է, որ Թուր­քիան ի­րենց լավ գոր­ծըն­կերն է: Հե­տաքր­քիր է՝ ո՞ր ա­ռու­մով է լավ գոր­ծըն­կեր, ի՞նչ գոր­ծեր են ա­նում: Տա­րա­ծաշր­ջա­նը մաս­նատ­վում է, փաս­տա­ցի փոր­ձում են վերց­նել ՌԴ-ի ձեռ­քից, ու դա ար­դեն մտա­ծե­լու տե­ղիք պետք է տա: Միշտ այն կար­ծի­քին եմ, որ ռուս­նե­րը, որ միշտ լավ բա­նակ ու զին­վոր­ներ են ու­նե­ցել, եր­բեք էլ լավ դի­վա­նա­գետ չեն ե­ղել: Կար­ծում եմ՝ այժմ էլ նույնն է կա­տար­վում, ռուս դի­վա­նա­գետ­ներն այժմ խայ­տա­ռակ աշ­խա­տանք են կա­տա­րում տա­րա­ծաշր­ջա­նում: Ե­թե ինչ-որ հրաշ­քով թուր­քե­րին ու ադր­բե­ջան­ցի­նե­րին հա­ջող­վի ինչ-ինչ հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցել այս պա­տե­րազ­մում, ա­պա ՌԴ-ն շատ մեծ խն­դիր­նե­րի ա­ռաջ կկանգ­նի: Ին­չու՞, բա­ցատ­րեմ. Թուր­քիան սկ­սե­լու է ի­րա­գոր­ծել Մեծ Թու­րա­նի իր ծրա­գի­րը, ու այն­պես չէ, թե թուր­քը, ռու­սի նման, ա­սե­լու է՝ ռու­սը լավ «պարտ­նյոր» է, ու խնա­յե­լու է նրան: Ի­հար­կե ոչ, ռու­սը թուր­քի հա­մար միշտ էլ ա­խո­յան է ե­ղել, ա­մե­նավ­տան­գա­վոր թշ­նա­մի: Ար­տա­քուստ գու­ցե ցույց է տա­լիս, թե «պարտ­նյո­րու­թյուն» է ա­նում, բայց ներ­քուստ միշտ էլ փոր­ձել է կազ­մա­լու­ծել Ռու­սաս­տա­նը:
-Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է՝ դեմ չէ Ար­ցա­խում ռուս խա­ղա­ղա­պահ զոր­քե­րի տե­ղա­կայ­մա­նը: ԱՄՆ-ը պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել սկան­դի­նա­վյան եր­կր­նե­րի, ա­սել է թե՝ ՆԱ­ՏՕ-ի զոր­քերն այս­տեղ ու­ղար­կելու: Թուր­քիան էլ տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ պն­դում է՝ ին­քը նույն­պես պետք է ներգ­րավ­ված լի­նի բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում: Ո՞վ, ինչ­պե՞ս ու ինչ­քա­նո՞վ կներգ­րավ­վի բա­նակ­ցու­թյուն­նե­րի նոր փու­լում:
-Թուր­քա­յի՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րի կողմ դառ­նա­լը բա­ցա­ռա­պես իր, ոչ թե Ա­լիևի ցան­կու­թյունն է: Ան­կա­րա­յի այս նկր­տում­նե­րը վտանգ են նաև Ռու­սաս­տա­նի հա­մար, ու Մոսկ­վա­յում, այս ա­մե­նը հաս­կա­նա­լով, փոր­ձում են կան­խել դա ու հս­տակ հայ­տա­րա­րում՝ Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյու­նը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին ան­կա­րե­լի է: Ինչ վե­րա­բե­րում է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին, ա­պա այս­տեղ մի հարց կա. մենք խո­սում ենք Ար­ցա­խի՞, թե՞ Հա­յաս­տա­նի՝ Սյու­նի­քի տա­րած­քում տե­ղա­կայ­վե­լիք խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սին: Վար­չա­պետ Փա­շի­նյա­նի խոս­քից են­թադ­րել կա­րե­լի է, որ խոս­քը Սյու­նի­քի մա­սին է: Գա­լով Ա­մե­րի­կա­յին՝ ակն­հայտ է, որ նա, ա­ռա­ջին հեր­թին, ու­զում է փչաց­նել Ռու­սաս­տա­նի գոր­ծե­րը: ՈՒ ե­թե ռուսն ա­սում է՝ ես պատ­րաստ եմ իմ խա­ղա­ղապահ­նե­րին տե­ղա­կա­յե­լու, ԱՄՆ-ը դրա դեմ հա­կա­քայլ է ա­նում՝ հայ­տա­րա­րե­լով սկան­դի­նա­վյան եր­կր­նե­րի ա­ռա­քե­լու­թյան մա­սին: Բայց Ա­մե­րի­կա­յին այս­տեղ չեն ըն­դու­նի, հետևա­բար մտա­ծում է՝ ա­վե­լի լավ է սկան­դի­նա­վյան եր­կր­նե­րի զոր­քե­րի տես­քով իր ներ­կա­յու­թյունն ա­պա­հո­վի: Բայց վա­ղը, մյուս օ­րը խա­ղա­ղա­պահ­նե­րը կա­րող են ա­սել՝ նե­րե­ցեք, մենք պաշտ­պա­նել կամ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել չենք կա­րող, կա­րող ենք միայն ար­ձա­նագ­րել՝ ով և ինչ­պես հար­ձակ­վեց կամ պաշտ­պան­վեց: Լավ, են­թադ­րենք խա­ղա­ղա­պահ­նե­րը ներ­դր­վե­ցին, բայց հար­ցը հո դրա­նով չի՞ լուծ­վե­լու: Նրանք զին­վոր­ներ են ըն­դա­մե­նը, հա­ճախ ի­րենց աչ­քի ա­ռաջ մարդ են մոր­թում, բայց նրանք ոչն­չի չեն խառն­վում, ո­րով­հետև այդ­պի­սի հրա­ման չու­նեն: Կարճ ա­սած՝ ինչ­քա­նով են նրանք խա­ղա­ղու­թյուն պահ­պա­նող, դա քն­նարկ­ման հարց է: Մեր մեջ թեև շատ են ա­մե­րի­կա­մետ­նե­րը, որ ող­ջու­նում են ԱՄՆ-ի՝ խա­ղա­ղա­պահ­նե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նը, բայց հարց է՝ ի՞նչ կս­տա­նանք ու ի՞նչ կկորց­նենք, ե­թե այս ծրա­գի­րը կյան­քի կոչ­վի:


Զրույ­ցը` Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 13454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ