Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երբ կա­սեց­նում ենք թուր­քա­կան ապ­րան­քի մուտ­քը Հա­յաս­տան, դա պետք է վե­րա­բե­րի նաև մշա­կույ­թին»

«Երբ կա­սեց­նում ենք թուր­քա­կան ապ­րան­քի մուտ­քը Հա­յաս­տան, դա պետք է վե­րա­բե­րի նաև մշա­կույ­թին»
06.11.2020 | 11:16

Մշա­կույթ և պա­տե­րազմ. «Դա­րակ» հրա­տա­րակ­չու­թյան տնօ­րեն, բա­նաս­տեղծ ԱՇՈՏ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԻ հետ զրույ­ցի թե­ման այս հա­մա­տեքս­տում է։


-Ի՞նչ է ա­նում այս օ­րե­րին «Դա­րակ» հրա­տա­րակ­չու­թյու­նը։ Հնա­րա­վո՞ր է բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կել։
-Բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյան մա­սին խոսք լի­նել չի կա­րող: Ար­դեն մարտ ամ­սից, երբ հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված սահ­մա­նա­փա­կում­ներ ե­ղան, ոչ միայն «Դա­րա­կը», այլև բո­լոր հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը խն­դիր­նե­րի առջև կանգ­նե­ցին: Մեզ հա­մար դժ­վա­րու­թյու­նը նաև այն էր, որ նո­րաս­տեղծ հրա­տա­րակ­չու­թյուն ենք և նա­խա­պես մշակ­ված բազ­մա­թիվ ծրագ­րեր դժ­վա­րա­նում ենք այ­սօր կյան­քի կո­չել, քա­նի որ երկ­րի առջև լր­ջա­գույն խն­դիր է ծա­ռա­ցել, և բո­լո­րիս ջան­քե­րը ա­ռա­վե­լա­պես պետք է ուղղ­վեն այդ խնդ­րի լուծ­մա­նը:
-Պա­տե­րազ­մի օ­րե­րին մեկ­նար­կեց «Գիր­քը՝ զենք» նա­խա­գի­ծը։ Ի՞նչ ար­դյունք է այն գրան­ցել և ար­դյոք շա­րու­նա­կա­կա՞ն է լի­նե­լու։
-Նա­խա­գի­ծը մեծ հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­րեց: Ըն­թեր­ցո­ղը գիր­քը գնե­լով՝ այն ա­ռանց մեր միջ­նոր­դու­թյան փո­խան­ցում էր «Հա­յաս­տան հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին»: Այս կերպ մեկ մի­լիոն դրա­մից ա­վե­լի գու­մար հան­գա­նակ­վեց: Սա­կայն սա մեր ծրագ­րե­րից մեկն էր, մենք այլ ծրագ­րեր ևս ի­րա­գոր­ծում ենք՝ փոր­ձե­լով մեր նպաս­տը բե­րել հա­մազ­գա­յին նպա­տակ­նե­րին: Ճիշտ է, մեր ռե­սուրս­նե­րը խիստ սահ­մա­նա­փակ են, բայց ա­ռաջ­նորդ­վում ենք Մար­կո­սի ա­վե­տա­րա­նի այ­րի կնոջ տված եր­կու լու­մա­յի տրա­մա­բա­նու­թյամբ:
-Տպագր­վե­լիք գրա­կա­նու­թյան ցան­կը փո­փո­խու­թյան են­թարկ­վե­լու՞ է՝ հաշ­վի առ­նե­լով ըն­թեր­ցո­ղի պա­հան­ջար­կը և հենց հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րի ա­սե­լիքն ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։
-Չկան գր­քեր, ո­րոնք նա­խա­պես ո­րո­շել էինք հրա­տա­րա­կել ու հի­մա պատ­շաճ չենք հա­մա­րե­լու դրանք տպագ­րել, սա­կայն ի­րոք նոր գր­քե­րի ընտ­րու­թյան ա­ռու­մով մտա­հո­գու­թյուն­ներ կան: Անհ­րա­ժեշ­տու­թյուն­նե­րը փոխ­վել են միան­շա­նակ: Պետք է հաս­կա­նալ ոչ միայն այն, թե ինչ է ու­զում ըն­թեր­ցո­ղը, այլև, թե ինչ ըն­թեր­ցող ենք ու­զում ու­նե­նալ:
-Կար­ծում եք՝ այս օ­րե­րին կամ այս օ­րե­րի մա­սին գրա­կան ար­տադ­րանք ու­նե­նա­լու՞ եք։
-Վս­տա­հա­բար ու­նե­նա­լու ենք: Պատ­մե­լու, եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լու շատ բան կա: Գրո­ղը, ու­զի թե չու­զի, սեր­տո­րեն կապ­ված է իր օ­րե­րին, ա­վե­լին ա­սեմ՝ ժա­մա­նակն է հենց ար­տա­ցո­լում գրո­ղին:
-Ինչ-որ ժա­մա­նակ պատ­մա­կան, հայ­րե­նա­սի­րա­կան գր­քե­րը մեծ դեր են ու­նե­ցել կր­թե­լու, դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում։ Այ­սօր այս ի­մաս­տով գրա­կա­նու­թյու­նը դե­րա­կա­տա­րում չու­նի՞, թե՞ պար­զա­պես չու­նենք նման գրա­կա­նու­թյուն։
-Որ­քան ես եմ նկա­տում, այ­սօր էլ նման գր­քե­րը շա­րու­նա­կում են ի­րենց դե­րա­կա­տա­րու­թյու­նը, և մեծ հե­տաք­րք­րու­թյուն կա դրանց նկատ­մամբ: Կար­ծում եմ՝ խոսքն ընդ­հան­րա­պես ըն­թեր­ցա­նու­թյան ցածր մա­կար­դա­կի մա­սին է։
-Ե­թե հա­մե­մա­տենք ինն­սու­նա­կան­նե­րի և մե­րօ­րյա պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նը, ի՞նչ ակն­հայտ տար­բե­րու­թյուն­ներ կան, ըստ այդմ, կա­րո՞ղ ենք են­թադ­րել, թե ինչ­պի­սին է լի­նե­լու կյան­քը պա­տե­րազ­մից հե­տո։
-Դեռևս եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նե­լը դժ­վար է, քա­նի որ ա­ռայժմ պա­տե­րազ­մի մեջ ենք, և բո­լո­րիս փա­փագն է, որ այն օր ա­ռաջ ի նպաստ մեզ ա­վարտ­վի:
-Երկ­րա­շար­ժի ա­ռի­թով Պաու­լո Կոե­լյո­յի ցա­վակ­ցա­կան նա­մա­կը Թուր­քիա­յին բա­ցա­սա­կան ար­ձա­գանք գտավ մեր հայ­րե­նա­կից­նե­րի շր­ջա­նում։ Ար­դա­րա­ցի՞ է զայ­րույ­թը, ե­թե հաշ­վի առ­նենք, որ բրա­զի­լա­ցի գրո­ղը նույն մե­ծա­գո­հու­թյամբ չի անդ­րա­դառ­նում այդ երկ­րի որ­դեգ­րած ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։
-Դժ­վա­րա­նում եմ մեկ­նա­բա­նել, բայց չեմ ու­զում այդ ցա­վակ­ցու­թյան մեջ քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում տես­նել:
-Պե՞տք է այ­սու­հետ ա­վե­լի վե­րա­պա­հու­մով մո­տե­նանք Թուր­քիա­յի հետ մշա­կու­թա­յին երկ­խո­սու­թյա­նը՝ հա­մա­տեղ ֆիլ­մեր ար­տադ­րե­լու, գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նե­լու, հրա­տա­րա­կե­լու ա­ռու­մով։
-Ձեր նշած ո­լորտ­նե­րը վե­րա­բե­րում են ար­վես­տին և մշա­կույ­թին, բայց այս­տեղ տն­տե­սա­կան մեծ բա­ղադ­րիչ կա: Հս­տա­կեց­նեմ: Թուր­քիան մեծ ներդ­րում­ներ է ա­նում իր գրո­ղին, ար­վես­տա­գե­տին աշ­խար­հում ճա­նա­չե­լի դարձ­նե­լու հա­մար, մենք հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ շատ քիչ ենք գտ­նում՝ մե­րոնց դր­սում ներ­կա­յաց­նե­լու: Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում տես­նում ես, որ թուրք ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը հայտ­նի են ամ­բողջ աշ­խար­հում, այդ թվում՝ Հա­յաս­տա­նում, իսկ քո հե­ղի­նակ­նե­րին ան­գամ քո քա­ղա­քա­ցի­նե­րը չեն ճա­նա­չում: Մեծ տն­տե­սու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նում են նաև մշա­կույթ թե­լադ­րել: Թուր­քիա­յին այ­սօր դա հա­ջող­վում է: Մենք հա­մա­պա­տաս­խան հետևու­թյուն­ներ պետք է ա­նենք: Երբ կա­սեց­նում ենք թուր­քա­կան ապ­րան­քի մուտ­քը Հա­յաս­տան, դա պետք է վե­րա­բե­րի նաև մշա­կույ­թին:
-Ի՞նչ կա­սեք վեր­ջում։
-1994 թվա­կա­նի զի­նա­դա­դա­րից հե­տո տա­րեց­տա­րի մենք մեր զգո­նու­թյու­նը կորց­րինք, մո­ռա­ցանք, որ պա­տե­րազմն ա­մեն օր կա­րող է թա­կել մեր դու­ռը: Յու­րա­քան­չյուրս պետք է լավ գի­տակ­ցի, որ թե՛ խա­ղաղ, թե՛ պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում մենք կռիվ ու­նենք տա­լու: Ան­կախ այս պա­տե­րազ­մի ել­քից, քա­նի տաս­նա­մյակ էլ անց­նի, չպետք է մո­ռա­նանք, որ պա­տե­րազ­մը միշտ չո­քած է մեր դռա­նը:


Զրույցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ