Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալիևը ցանկանում է նոր միջանցք կառուցել, Փաշինյանին անվանում են դավաճան

Ալիևը ցանկանում է նոր միջանցք կառուցել, Փաշինյանին անվանում են դավաճան
02.12.2020 | 14:01

Ադրբեջանի նախագահը ցանկանում է արագ ճանապարհ կառուցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ հայտարարելով, որ առանց դրա Երևանը տասնամյակներ շարունակ զրկված է եղել եկամուտներից: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում մեղադրվում է դավաճանության համար:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը վերլուծել է՝ Բաքուն իսկապես պատրա՞ստ է համագործակցության, և ո՞ր սխալների համար են Փաշինյանից պահանջում հրաժարական տալ: Երեքշաբթի Ադրբեջանի նախագահը ուղերձով դիմել է ժողովրդին: Նախօրեին Քաշաթաղի (Լաչին) շրջանում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը. հայերը լքել են այս տարածքը: Ալիևը խոսել է ԼՂ-ն Հայաստանի հետ կապող տարածքի ռազմավարական նշանակության մասին:


Բաքվում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը բնորոշել են Երևանի պարտություն: Հայաստանում նույնպես համարվում է պարտություն. երկրում բողոքի ցույցեր են սկսվել «Նիկոլ, դավաճան» կարգախոսի ներքո: Նախարարների մի մասը լքել է պաշտոնները, խորհրդարանականները հրաժարվել են մանդատներից, բոլորը միմյանց մեղադրում են ազգային շահերը խարխլելու համար: Երկրում սկսվել է քաղաքական ճգնաժամ: Փաշինյանը ստիպված է պատասխան տալ ոչ ժողովրդական որոշման համար: Նոյեմբերի վերջին նա գրել էր, որ հոկտեմբերի 19-ին, երբ տարածաշրջանում մարտեր էին ընթանում, չճանաչված ԼՂՀ ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով դադարեցնել ռազմական գործողությունները: Փաշինյանի խոսքով՝ «Հարությունյանը արտահայտել է ոչ միայն իր անձնական կարծիքը, այլև ԼՂՀ նախկին նախագահների տեսակետները»:

Դրանից հետո Փաշինյանը կապվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջարկելով ռուս խաղաղապահներ տեղակայել նախկին ԼՂԻՄ-ի սահմանի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ռուս առաջնորդը խոստացել էր խոսել Ալիևի հետ: Փաշինյանի խոսքով՝ հաջորդ օրը ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն իր հետ հանդիպմանը հայտարարել են, որ իրենք դեմ են ցանկացած համաձայնության առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման: Ըստ Փաշինյանի՝ ինքը դրանից հետո որոշում է կայացրել «շարունակել մարտական գործողությունները, քանի որ Բաքվում խաղաղության դիմաց պահանջում էին Շուշիի վերադարձը»: Ղուկասյանը և Սահակյանը ներկայացրել են իրադարձությունների իրենց վարկածը. հոկտեմբերի 19-ին ԼՂՀ նախագահը պատրաստել է պատերազմի ավարտի մասին նամակներ`ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարներին, ինչպես նաև Փաշինյանին: «Սակայն Փաշինյանը բացատրել է, որ ներկայիս իրավիճակում, որն առաջացել է Ադրբեջանի քաղաքականության պատճառով, նամակներ ուղարկելը կորցրել է իր արդիականությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը», - ասել են ԼՂ նախկին առաջնորդները: Այդ ժամանակ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես է եկել նաև նախագահ Արմեն Սարգսյանը. «Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, նա հետո կարող է վերադառնալ: նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2.5 տարի առաջ, երբ երկիրը այլ էր»:

2018-ի սեպտեմբերին Փաշինյանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ: Զրուցակիցները պայմանավորվել էին տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը նվազեցնելու քայլերի շուրջ: Ալիևը դրական տպավորություն է թողել Փաշինյանի վրա, վերջինս նրան անվանել էր «կիրթ մարդ»: Հիմա Հայաստանում Փաշինյանին հիշեցնում են նաև այս խոսքերը, ինչպես շատ այլ խոսքեր, որոնք ասվել են կուլիսներում: Օրինակ ՝ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն ասում է, որ 2019-ին վարչապետը մեղադրել է Մոսկվային, Հայաստանի ԱԱԾ-ին և ԼՂՀ ղեկավարությանը ՝ իր դեմ դավադրություն կազմակերպելու փորձ կատարելու մեջ: Եվ նույն տարում, հույզերի ազդեցության տակ, Փաշինյանը ցանկանում էր հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին:

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ