Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մալ­խա­սի ար­ծա­թը, Սլա­վի­կի բրոն­զը

Մալ­խա­սի ար­ծա­թը, Սլա­վի­կի բրոն­զը
15.12.2020 | 01:27

Բելգ­րա­դում ըն­թա­ցող հու­նահ­ռո­մեա­կան ըմբ­շա­մար­տի աշ­խար­հի ան­հա­տա­կան գա­վա­թի խա­ղար­կու­թյան 72 կգ քա­շա­յին կար­գում Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Մալ­խաս Ա­մո­յա­նը ոս­կե մե­դա­լի հա­մար գո­տե­մար­տել է Հուն­գա­րիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Բա­լինտ Կոր­պա­շիի հետ։ Չնա­յած գրանց­ված 1։1 հաշ­վին՝ պարտ­վող կող­մը ե­ղել է մեր ըմ­բի­շը, ո­րը բա­վա­րար­վել է ար­ծա­թե մե­դա­լով։


Մեր ընտ­րա­նուն երկ­րորդ մե­դալն է բե­րել 67 կգ քա­շա­յին Սլա­վիկ Գալս­տյա­նը։ Բրոն­զե մե­դա­լի հա­մար նա գո­տե­մար­տել է ՈՒկ­րաի­նա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ Ար­թուր Պո­լի­տաևի հետ ու մա­քուր հաղ­թա­նակ տո­նել։
Ցա­վոք, ան­հա­ջող է ե­ղել մեր ընտ­րա­նու բա­ցար­ձակ ա­ռա­ջա­տար, 97 կգ քա­շա­յին Ար­թուր Ա­լեք­սա­նյա­նի մր­ցե­լույ­թը, ում ա­ռա­ջին իսկ փու­լում բա­ժին էր հա­սել շատ հզոր մր­ցա­կից՝ աշ­խար­հի ու Եվ­րո­պա­յի գոր­ծող չեմ­պիոն, ռու­սաս­տան­ցի Մու­սա Եվ­լոևը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 23742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ