Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ

Հիմ­քեր ու­նեմ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նին մե­ղադ­րե­լու պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յան մեջ
18.12.2020 | 00:45

(Նախորդ մասը)

Պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի, նշ­ված կամ (և) այլ հան­ցանք­նե­րում թերևս նաև ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նի, նշ­ված նա­խա­րա­րու­թյան նախ­կին ու ներ­կա հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձանց մեղ­քը հիմ­նա­վոր­վում է նաև հետևյալ փաս­տով:
Ա­ռա­ջին. Mediaport-ի և հա­յաս­տա­նյան բազ­մա­թիվ ԶԼՄ-նե­րի կող­մից հրա­պա­րակ­ված Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի՝ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գաղտ­նալս­ված, հե­ռա­խո­սազ­րույ­ցի ձայ­նագ­րու­թյամբ, «ո­րում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ա­սում է՝ 10 օր է խնդ­րում է Նի­կոլ Փա­շի­նյա­նին դա­դա­րեց­նի քա­ղա­քա­կան խա­ղե­րը և կանգ­նեց­նի պա­տե­րազ­մը, բայց նա շա­րու­նա­կում է:


Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը տե­ղե­կաց­նում է, որ 10 օր է ինչ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րից օգ­նու­թյուն է խնդ­րում, բայց ա­պար­դյուն:
Ար­ցա­խի նա­խա­գա­հը նաև խոս­տո­վա­նում է, որ պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում ստել են. «Ազ­գը մտա­ծում է՝ հաղ­թում ենք, բայց հա­կա­ռակ վի­ճակն է»:
Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան. «Ա­սում եմ (Նի­կոլ Փա­շի­նյա­նին-Mediaport) մարդ ու­ղար­կի Մար­տու­նին, Ստե­փա­նա­կեր­տը պա­հեմ, չի ու­ղար­կում»:


Ար­ցա­խի նա­խա­գա­հի զրու­ցա­կիցն էլ ա­սում է. «Ա­րա­յիկ, դրանց բա­ցատ­րի, ե­թե օգ­նու­թյուն չեն ու­ղար­կում, գնա­լուն ենք բո­լո­րին կո­տո­րենք այն­տեղ՝ նի­կոլ-մի­կոլ-կնիկ»»:
Ադր­բե­ջա­նա­գետ Էդ­գար Էլ­բա­կեա­նը ֆեյս­բու­քյան իր է­ջում հրա­պա­րա­կել է Ար­ցա­խի նա­խա­գա­հի մաս­նակ­ցու­թյամբ օ­րերս հա­մա­ցան­ցում տա­րած­ված հե­ռա­խո­սազ­րույ­ցի սղագ­րու­թյու­նը` կից ձայ­նագ­րու­թյամբ։ Ըստ Էդ­գար Էլ­բա­կեա­նի.
«ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի և Ռուս­լան Իս­րա­յե­լյա­նի այս հե­ռա­խո­սազ­րույցն, ըստ ա­մե­նայ­նի, կա­յա­ցել է 2020 թ. նո­յեմ­բե­րի 4-9-ին»։
Ա­ՐԱ­ՅԻԿ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ - Ա դե քա­ռա­սուն հետ ա­սու­մըս, ես էլ ա­սում ում՝ կա վեչ լի, պր­ծած ա, պր­ծած ա։ Վեչ ար­տի­լե­րիան ա կա­րում գործ ա­նի, վեչ էլ… Ես հի՞նչ ա­նիմ մե­րը քու­նա­ծը։ Թո­ղիմ Ստե­փա­նա­կեր­տը նի մտ­նին, պրծ­նի, ա­սին «պա՜հ, պա խե ա­սա՞լ չըք, մունք ոգևոր­ված, սաղ ազ­գը էն ա ոգևոր­ված՝ Շու­շին յօ­րընք օ­նում»։ Հան­ցա մա­յի­սի 8-ը ի­նի 92 թվին։
ԱՆ­ԾԱ­ՆՈԹ ՁԱՅՆ - … Կի­րու մեր, տի պեն չկա։
ՌՈՒՍ­ԼԱՆ ԻՍ­ՐԱ­ՅԵ­ԼՅԱՆ - Կա­ռա­չո ե­թե տս­նաս քեզ խան­գա­րու­մըն, ա­սե… ես էն­նում տի­յեր։
Ա­ՐԱ­ՅԻԿ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ - Հա, լյավ, դա­վայ։ Լյավ, ը­սը­լա­նում»:


Ըն­դգ­ծում եմ, որ ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ու նրա գլ­խա­վո­րած «Ա­զատ Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան նախ­կին ան­դամ, նախ­կին պատ­գա­մա­վոր Ռուս­լան Իս­րա­յե­լյա­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցի ձայ­նագ­րու­թյու­նը կեղծ չէ: Տվյալ հան­գա­ման­քը և այն, որ հա­մա­ցան­ցում հայ­տն­ված ձայ­նագ­րու­թյան մեջ ԱՀ նա­խա­գահն իր հետ է զրու­ցում, «Փաս­տին­ֆո»-ին տված պար­զա­բան­ման մեջ հաս­տա­տել է ին­քը` Ռուս­լան Իս­րա­յե­լյա­նը:


Երկ­րորդ. «Արմ­նյուզ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան «Օ­րախն­դիր» հա­ղորդ­ման ժա­մա­նակ ԱՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, գե­նե­րալ-գն­դա­պետ, Ար­ցա­խի հե­րոս Սեյ­րան Օ­հա­նյա­նը մաս­նա­վո­րա­պես ա­սել է, որ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի, իր կար­ծի­քով, վար­չա­պե­տի կող­մից ո­րո­շում է ըն­դուն­վել, որ բա­նա­կով ան­ցած փոր­ձա­ռու գե­նե­րալ­ներն ի­րա­վունք չու­նեն հրա­մա­նա­տա­րա­կան կետ այ­ցե­լե­լու, ա­վե­լին` ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ի­րեն ան­ձամբ ար­գե­լել է գնալ այն­տեղ, ի­րեն ար­գել­վել է մաս­նակ­ցել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծրագր­մա­նը:
Ար­ցա­խի հե­րո­սը տե­ղե­կաց­րել է նաև, որ Շու­շիի հրա­մա­նա­տա­րա­կան կե­տում գտն­վե­լիս, աշ­խար­հա­զո­րի հետ աշ­խա­տանք տա­նե­լիս, նո­յեմ­բե­րի 5-ին ե­րեք կող­մից շր­ջա­փակ­ման մեջ են հայ­տն­վել, գոր­ծել է ըստ ի­րա­վի­ճա­կի, և երբևի­ցե կապ չի ու­նե­ցել Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րի հետ։


Եր­րորդ. 2020 թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին և 28-ին ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում չեն ըն­դու­նել ի­րենց օգ­նու­թյուն­ներն ա­ռա­ջար­կող, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, Ար­ցա­խյան և Ապ­րի­լյան հաղ­թա­նա­կած պա­տե­րազմ­նե­րում իր մեծ ա­վանդն ու­նե­ցած, ռազ­մա­կան ո­լոր­տում մեծ փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցող, Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-գն­դա­պետ Սեյ­րան Օ­հա­նյա­նին, ինչ­պես նաև ՀՀ զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, ռազ­մա­կան ո­լոր­տում դար­ձյալ մեծ փոր­ձա­ռու­թյուն ու­նե­ցող, գե­նե­րալ-գն­դա­պետ Յու­րի Խա­չա­տու­րո­վին, ըստ էու­թյան, մեր­ժե­լով նրանց կող­մից մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման ա­ռու­մով ա­ռա­ջարկ­վող օգ­նու­թյու­նը:


Չոր­րորդ. Հա­յաս­տա­նի և ԼՂՀ ռազ­մա­կան գոր­ծիչ, գե­նե­րալ-գն­դա­պետ, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, ՀՀ ՊՆ ռազ­մա­կան վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան նախ­կին պետ Մով­սես Հա­կո­բյա­նը ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյա­նը ներ­կա­յաց­րել է ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի պար­տու­թյան հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը հան­դի­սա­ցող ա­պօ­րի­նի հանձ­նա­րա­րու­թյան ձայ­նագ­րու­թյու­նը, ո­րի հա­մա­ձայն, Նի­կոլ Փա­շի­նյա­նը պա­տե­րազ­մի 3-րդ օ­րը կանգ­նեց­րել է բա­նա­կի լրա­հա­մալ­րու­մը և հանձ­նա­րա­րել ա­ռաջ­նա­գիծ ու­ղար­կել կա­մա­վո­րա­կան­նե­րին:
«Փաս­տին­ֆո»-ի հար­ցին ի պա­տաս­խան, Մով­սես Հա­կո­բյա­նը հաս­տա­տել է, որ «վա­րույթ ի­րա­կա­նաց­նող մար­մի­նը պա­հան­ջել է ձայ­նագ­րու­թյուն­նե­րը, ին­չը տրա­մադր­վել է»։
ՀՀ հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րից ու նրանց ղե­կա­վար­նե­րից պա­հան­ջում եմ սույն հա­ղորդ­մամբ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նին և այ­լոց ներ­կա­յաց­վող մե­ղադ­րանք­նե­րը գնա­հա­տել մինչ այժմ հրա­պա­րակ­ված ու հրա­պա­րակ­վե­լիք փաս­տե­րի հա­մակ­ցու­թյամբ:


ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նը, ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ար­մեն Ա­բա­զյա­նը, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նը ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան և ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քե­րից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու պա­րա­գա­յում կրե­լու են անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն: Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը հա­վեր­ժա­կան չէ:

(շա­րու­նա­կե­լի)


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 27563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ