Անի­մա­ցիան, աշ­խարհն ու մենք

Անի­մա­ցիան, աշ­խարհն ու մենք
18.12.2020 | 01:10

«ՌեԱ­նի­մա­նիա» ա­նի­մա­ցիոն ֆիլ­մե­րի և պատ­կե­րա­պատ­ման ար­վես­տի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տոնն այս տա­րի անց­կաց­վում է առ­ցանց ե­ղա­նա­կով։

«Ի­րա­տե­սի» «Ձևա­չա­փա­յին այս փո­փո­խու­թյու­նը չի՞ են­թադ­րում հետևորդ­նե­րի թվի ա­վե­լա­ցում» հար­ցին ի պա­տաս­խան փա­ռա­տո­նի տնօ­րեն ՎՐԵԺ ՔԱ­ՍՈՒ­ՆԻՆ ա­սաց, որ երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված՝ ստիպ­ված են ե­ղել հե­տաձ­գե­լու փա­ռա­տո­նը, և ի­րա­կա­նաց­նե­լու են միայն մաս­նա­գի­տա­կան ծրագ­րե­րը։ Դեկ­տեմ­բե­րի 15-29-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում փա­ռա­տոնն իր REA-ON հար­թա­կում կազ­մա­կեր­պե­լու է առ­ցանց աշ­խա­տա­րան­ներ, ո­րոնցում հան­դես կգան կի­նոո­լոր­տի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­ներ աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից, ով­քեր կկի­սեն ի­րենց հա­րուստ փոր­ձը մաս­նա­կից­նե­րի հետ և հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռեն հարս­տաց­նե­լու գի­տե­լիք­ներն ու ծա­նո­թա­նա­լու ար­տերկ­րի փոր­ձին։ Փա­ռա­տո­նի տնօ­րենն ըն­դգ­ծեց, որ ծրագ­րերն ուղղ­ված են գլ­խա­վո­րա­պես ո­լոր­տում մաս­նա­գի­տա­նալ ցան­կա­ցող­նե­րին։ Հե­տաքր­քր­վե­ցինք՝ ա­նի­մա­տոր­ներն ու պատ­կե­րա­պա­տող­ներն ինչ­պե՞ս են հար­թում ի­րենց ճա­նա­պար­հը մեր երկ­րում, կա՞ բա­վա­րար հե­տաք­րք­րու­թյան նրանց ստեղ­ծա­ծի նկատ­մամբ, և ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­նի ար­վես­տա­գետ­նե­րի կա­յաց­ման գոր­ծում «ՌեԱ­նի­մա­նիան»։


Վրեժ Քա­սու­նու կար­ծի­քով՝ Հա­յաս­տա­նում տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում են պատ­կե­րա­պատ­ման ու ա­նի­մա­ցիոն ար­վես­տով հե­տաքր­քր­վող­նե­րը. «Թե ինչ­պես են հար­թում ճա­նա­պար­հը Հա­յաս­տա­նում, նույնն է, ինչ այլ եր­կր­նե­րում։ Ա­ռա­ջին հեր­թին պետք է զբաղ­վեն ինք­նա­զար­գաց­մամբ, աշ­խա­տան­քով և ինք­նու­րույն ոճ ստեղ­ծե­լով։ Քա­նի որ այ­սօր աշ­խար­հը փակ չէ, հա­մա­ցան­ցը կա, ա­մեն մեկն իր ճա­նա­պար­հը ինք­նու­րույն պետք է գտ­նի։ Հա­յաս­տա­նում վեր­ջին տա­սը տա­րի­նե­րին զար­գա­ցել է ար­վես­տի այս տե­սա­կը. հա­սա­րա­կու­թյան մեջ կա մի խավ, որն ըն­թեր­ցում է պատ­կե­րա­պա­տում­ներ (գրա­ֆի­կա­կան վեպ), ա­նի­մա­ցիոն ֆիլ­մին այլ աչ­քով է նա­յում՝ ոչ թե որ­պես մուլ­տի, այլ՝ կի­նո­յի։ Ինչ­քան շատ լի­նեն հե­տաքր­քր­վող­նե­րը, այն­քան կա­վե­լա­նան պա­հան­ջարկն ու ար­տադ­րու­թյու­նը։ Նաև հրա­տա­րակ­չու­թյուն­ներն ու­նեն ո­րո­շա­կի պա­տաս­խա­նատ­վու­թյուն ու պար­տա­կա­նու­թյուն, որ զար­գաց­նեն այս ո­լոր­տը, հնա­րա­վո­րու­թյուն տա­լով ար­վես­տա­գետ­նե­րին ստեղ­ծա­գոր­ծե­լու, հրա­տա­րակ­վե­լու և հա­մա­գոր­ծակ­ցե­լու»։

Մեր զրու­ցա­կիցն ըն­դգ­ծեց, որ «ՌեԱ­նի­մա­նիան» իր հեր­թին հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս լրաց­նե­լու բա­ցը, որ կա կր­թա­կան հա­մա­կար­գում և զար­գաց­նե­լու ան­հատ ա­նի­մա­տոր­նե­րի, պատ­կե­րա­պա­տող­նե­րի մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 12795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ