Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բայդենի վարչակազմը միջուկային գործարքին վերադառնալու պայմանների շուրջ Իրանի հետ բանակցություններ է սկսել

Բայդենի վարչակազմը միջուկային գործարքին վերադառնալու պայմանների շուրջ Իրանի հետ բանակցություններ է սկսել
17.01.2021 | 13:39

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի անունից պաշտոնատար անձինք միջուկային գործարքին վերադառնալու պայմանների շուրջ արդեն իսկ սկսել են Իրանի հետ բանակցություններ վարել՝ հայտնել է Իսրայելական հեռուստաալիքը։


Հեռուստաալիքի տվյալներով՝ երդմնակալությունից մի քանի օր առաջ Բայդենի անունից պաշտոնատար անձինք Իսրայելին տեղեկացրել են, որ սկսել են Թեհրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու հնարավորությունների շուրջ բանակցությունները։ Հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելը «մտադիր է փորձել բարելավել իրանական միջուկային գործարքը և ահաբեկչական գործունեության աջակցության ու բալիստիկ հրթիռների իրանական ծրագրի համար սահմանափակումներ ներառել»։ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հնարավորության մասին՝ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության մնացած օրերին, հեռուստաալիքի կարծիքով՝ հարձակում չի լինի:

Դիտվել է՝ 2581

Մեկնաբանություններ