Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լիլիթ Մակունց. Իշխանությունն իր լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտության մասով առարկություն չունի

Լիլիթ Մակունց. Իշխանությունն իր լեգիտիմության ճշգրտման անհրաժեշտության մասով առարկություն չունի
18.01.2021 | 15:24

Աժ նիստում մերժվեց ԼՀԿ խմբակցության՝ «ՀՀ ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին հայտարարության նախագիծը» ԱԺ նիստերի օրակարգ ընդունելու հարցը։

«Մենք պնդում էինք, որ երկրի թիվ մեկ բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումների չենք կարող հանգել բանակցությունների ժամանակ։ Մեր պնդումը հերքվում և դատապարտվում էր իշխանությունների կողմից, հունվարի 11-ին մեր պնդումը դարձավ իրողություն։ Մյուս բոլոր կետերով իշխանությունները որևէ քայլ չեն արել՝ ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ-տնտեսական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար։ Քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, որ պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը։ Քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարված չէ։ Այս նախագծով դուք պետք է ցույց տաք, որ շահագրգիռ եք, որ քաղաքական ճգնաժամը երկրում հաղթահարվի։ Ես առաջարկում եմ կողմ քվեարկել, քննարկել այս ճանապարհային քարտեզը, վերջում քվեարկել դեմ, քանի որ դեմ եք։ Բայց քննարկում բացել երկրի թիվ մեկ քաղաքական մարմնում՝ հանուն երկրում համերաշխության և քննարկել լուծումներ»,- ասաց Մարուքյանը։


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակը հաղթահարելու հետ կապված։ Եվ առաջարկվել է նաև բոլոր քաղաքական ուժերին մասնակցել այդ ճանապարհային քարտեզն իրականացմանը։ «Ավելին, ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզին, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, մենք դրա հետ կապված որևէ առարկություն չենք ներկայացրել և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ։ Այսինքն՝ այդ առումով քայլերի հերթականություն մշակել։ Հիմա ի՞նչ է անում ԼՀԿ խմբակցությունը։ Ասում է՝ դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն մեր նախագիծը՝ այս օրակարգով։ Այդպես չի լինում։ Կարելի է եզրակացնել, որ ձեր գործողությունները ոչ թե միտված են խնդիրնեի լուծմանը, այլ հակառակը՝ լարվածության մեծացմանը։ Ուստի Իմ քայլը խմբակցությունը դեմ է քվեարկում այս նախագիծն օրակարգ մտցնելուն»,- ասաց Մակունցը։


«Փաստորեն, տիկին Մակունցն ասում է՝ քանի որ առաջին կետում գրված է՝ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, հետևաբար, մենք չենք կարող մնացած կետերն էլ դրա հետ քննարկել։ Ես առաջարկում եմ ընդունել օրակարգ, դուք եկեք ասեք, որ չպիտի հեռանա վարչապետը, շարունակենք քննարկումը, ի՞նչ կա դրա մեջ։ Ձեր այս քվեարկությամբ դուք պրոցեսները հանում եք սահմանադրական հունից»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը։

Դիտվել է՝ 3216

Մեկնաբանություններ