Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Քոչարյան՝ 46%, Մինասյան՝ 14%, Փաշինյան՝ 19%

Քոչարյան՝ 46%, Մինասյան՝ 14%, Փաշինյան՝ 19%
26.01.2021 | 12:51

ArmVoice տելեգրամ-ալիքը քվեարկություն է կազմակերպել՝ պարզելու, թե ով կարող է այս փուլում ղեկավարել Հայաստանը։ Քվեարկությանը մասնացել է 46 000 մարդ:
Մեծամասնությունը քվեարկել է Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 46%:

Միքայել Մինասյանի օգտին քվեարկել է 14%, Ռուբեն Վարդանյանի՝ 12%, Նիկոլ Փաշինյանի՝ 19%։ Քվեարկել նրա օգտին ակտիվ կոչ էին անում ադրբեջանցիները, նրա ձայները հավաքվել են հիմնականում ադրբեջանցի օգտատերերի շնորհիվ։

Դիտվել է՝ 3016

Մեկնաբանություններ