Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գեղամ Նազարյան. Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են

Գեղամ Նազարյան. Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են
23.02.2021 | 14:48

Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնամուն հանձնածներից ու մի ամբողջ սերունդ զոհածներից ամեն ինչ սպասելի է։


Բայց սրան ուզում եմ հատուկ պատասխանել. Մարդ, որը բոլորից առաջ ընկավ ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք պարտվել ենք ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բարոյապես, այսօր թուրքից պարտվելուց հետո պատրաստվում է կրակել Երեւանի կենտրոնում:
Սա մարտահրավեր է, եւ նա անձնապես պատասխան է տալու սրա համար։ Վաղեմության ժամկետ այս ձեւակերպումը չունի։


Մեզ ես վախեցնո՞ւմ.
ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են: Ընդ որում կրակել են ամենաժամանակակից զենքերով, կրակել են բոլոր հնարավոր միջոցներով: Թուրք, ադրբեջանցի, վարձկաններ՝ ձեռք-ձեռքի տված կրակել են մեր տղերքի վրա, որովհետեւ այդ պահին իշխանության դու ես եղել ու մի խումբ այլ փսլնքոտներ։


Ձեր պատճառով մեր որդիներն են զոհվել՝ հինգ հազար լույս տղա: Ձեր կեղտոտ քաղաքականության եւ քայլերի պատճառով ունենք 10000 վիրավոր, ունենք տղերք, որ զրկվել են ողնաշարից, ոտքից եւ ձեռքից, ոտքերից եւ ձեռքերից, կորցրել տեսողությունը, կորցրել հոգեկան հանգիստը։ Ձեր պատճառով ունենք գերիներ, ունենք բազում անհետ կորածներ: Ու այսքանից հետո սպառնում ես մեզ վրա էլ կրակե՞լ: Ուշադիր լսիր, ականջիդ օղ արա, մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել ու քո սպառնալիքների վրա թքած ունենք: Սպառնալիքներդ վկայում են միայն ձեր սարսափների մասին: Եւ եթե սա մարտահրավեր է, համարիր ընդունված:
Կապրենք, կտեսնենք:

Դիտվել է՝ 13382

Մեկնաբանություններ