Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բոլոր ճանապարհները բերում են Արցախ

Բոլոր ճանապարհները բերում են Արցախ
25.01.2022 | 14:11

Ծայրից-ծայր, ուշադիր լսեցի: Իսկ ի՞նչ կա որ.... Այո, ես այդքան համբերատար եմ, կարելի է ասել՝ եզան պես, առանձնանում եմ մարդկանց լսելու բացառիկ հատկությամբ: Իսկ այս դեպքում՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազգին, երկրիս, եթե նույնիսկ դա ինձ կեղեքած թշնամիս է ասում:

Մանավանդ, որ ունենք այն, ինչ ունենք, ավելին՝ ընթացքի մեջ ենք բոլորովս: Անտիկ փիլիսոփա Սողոմոնին հարցրել են՝ ինչու՞ է մի ականջը փակում, երբ լսում է տուժած կողմին: Պատասխանել է՝ մյուս ականջս պահում եմ հակառակ կողմին լսելու: Սողոմոնի խղճի ինդիկատորը, հավանաբար, պիտի լիովին մաքրամաքուր լիներ՝ կախաղան հանելիս: Մի բան հասկացա՝ մարդը ծայրահեղ մոլորության մեջ է կամ գուցե դրանո՞վ է փորձում ներկայանալ…համազոր են՝ նշանակությամբ: Նա կարծում է, թե այն ինչ կատարվել ու կատարվում է այսօր՝ լուսավոր ապագա է բացում մեր երկրի համար: Սա նույնիսկ ողբ չէ, ծաղրից էլ վեր մի բան է: Փորձում եմ պատկերացնել նշած երթուղիները՝ դեպի մեծ աշխարհ, Զանգեզուրը մտովի ոտքի տակ եմ տալիս, դուրս գալիս տարբեր թևերով ու նորից հասնում… Հռոմ: Բոլոր ճանապարհները բերում են Արցախ:

Այդ ամենը պարտադիր չէր նրա կորստի, մեր անթիվ զոհերի ու դժբախտությունների, մեր արժանապատվության ցեխոտման գներով լիներ: Երկու տարի շարունակ՝ միտումնավոր, թե բնազդական, ապաշնորհություն և թեթևամտություն, բանակի ու հանրության կազմաքանդում է հանդես բերվել, նաև՝ արտաքին քաղաքականության ու հակառակորդի հետ բանակցությունների մեջ: Իսկ եթե, այնուամենայնիվ, թուրքն ուզում էր պատերազմել, և դու պայմանավորվածություն ունեիր պարտության ու կորուստների շուրջ, ինչը մազաչափ կասկածի տեղ չունի, ապա հակառակ կողմը, ում ականջ եմ պահել, պետք է դատապարտվեր պատերազմից անմիջապես հետո, շղթայվեր ու բանտ նետվեր՝ բոլոր մեղքերի համար պատասխան տալու: Եթե նա կամովին չի նետվել սրի վրա, կամ աղիողորմ մեղա չի եկել ու չի խոստովանել իր անկարողությունն ու մեղավորությունը, գետնի տակը չի անցել… Եթե, ի վերջո, մի կաթիլ արժանապատվություն ունեինք, մի կաթիլ հայ էինք՝ ձերբակալումն ուղղակի անհրաժեշտ էր: Մնացածը՝ դատավարությունը կպարզեր: Ի դեպ, նրա հետ պետք է շղթայվեին նաև դավիթ ու արայիկ կոչեցյալները, ջալալ-մալալ, մի շարք ռազմական պատասխանատուներ: Այնպես, որ Սողոմոնի խղճի ինդիկատորն էլ լիովին մաքուր կլիներ՝ կախաղան հանելիս:

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 14208

Մեկնաբանություններ