Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Համաձայնությունները հաճախ պարտադրվում են. Գևորգ Դանիելյան

Համաձայնությունները հաճախ պարտադրվում են. Գևորգ Դանիելյան
27.05.2022 | 07:26

Բազմիցս է ասվել՝ մադրիդյան սկզբունքներում չկա որևէ գաղտնիք, չկա անգամ գաղտնիքի հետ մոտավոր աղերս ունեցող կետ։ Ինչ վերաբերում է այն «բացահայտմանը», ըստ որի, պայմանագրով նախատեսվել է Ադրբեջանի համաձայնությունը, ապա նկատենք, որ անհիշելի ժամանակներից պայմանագիր կնքել են միայն փոխադարձ համաձայնությամբ, դա է պայմանագրի բուն էությունը, իսկ «ողջ ճշմարտությունն» այն է, որ համաձայնությունները հաճախ պարտադրվում են։

Մեր պարագայում մենք պարտադրում էինք, պայմանականորեն ասած՝ անվտանգության գոտի հանդիսացող յոթ շրջանները պահելով, որոնք արդեն զիջել ենք: Պարտադրում էինք նաև հուսալի դաշնակիցների հետ լավ հարաբերություններ կառուցելով։ Չէ՞ր համաձայնի Ադրբեջանը, հոգ չէ՝ կպահպանվեր ստատուս քվոն։ Կոսովոյի անկախությունը առ այսօր Սերբիան չի ճանաչել, այսպես ասած, չի տվել իր համաձայնությունը, և ի՞նչ։
Կարելի՞ էր է՛լ ավելի այդ հարաբերությունների որակը բարձրացնել, նոր դաշնակիցներ ունանալ, իհարկե՝ այո, բայց եղավ ճիշտ հակառակը։ Մի մասնավոր օրինակ. ինչո՞ւ մեծ շուքով 2020 թ. օգոստոսի 25-ին աճապարեցինք միանալ Կրոնական ազատության միջազգային դաշինքին, ի՞նչ է, չգիտեի՞նք, որ այն ուղղված է առաջին հերթին Իրանի, Չինաստանի, Իրաքի դեմ, որտեղ Հայ Եկեղեցին երբևէ խնդիր չի ունեցել։ Ստացվում է, որ Թուրքիան ավելի հանդուրժողական է, քան, օրինակ, Իրա՞նը։


Հ.Գ. Ազգային օրենսդրությամբ իմպերատիվ արգելվում է ձեռք բերել որևէ պայմանավորվածություն, ընդունել որևէ օրենք, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում:

Դիտվել է՝ 9578

Մեկնաբանություններ