«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հիշու՞մ ենք Զորությունների Տիրոջը

Հիշու՞մ ենք Զորությունների Տիրոջը
20.08.2022 | 10:37

Աշխարհի խորթ զավակներն ենք, բաժին չունենք աշխարհից...
Կան այս տողերը տրտմությամբ ու չարությամբ արտաբերողներ, և կան ցնծությամբ հնչեցնողներ:


Վերջինները կոչվում են քրիստոնյաներ: Նրանք հավատում են, որ այս աշխարհից դուրս կա իրական իրականություն, և այս կյանքից այն կողմ կյանք կա, և այդ հավատով, աշխարհում լինելով հանդերձ, կառչում են այդ այնկողմնային կյանքին` աշխարհից չբռնվելով:
Սոցիալական արդարություն, սոցիալական հավասարություն, մարդու իրավունքներ… Նման խաբեական սահմանումներով մարդկանց բաժանել են դասակարգերի և հանել միմյանց դեմ` մարդկությանը բերելով ավեր ու հասցնելով փակուղի: Իբրև թե վերացրել են ստրկությունն ու ստրկատիրությունը և մարդկանց շնորհել իրավահավասարություն՝ խոստանալով նրանց Աստծո արքայությունը հաստատել աշխարհում` առանց Աստծո:
Մարդիկ իրապես իրավահավասար են: Հավասար են, սակայն, ոչ թե նյութական, այլ հոգևոր արժեքներով, մարդկային արժանապատվությամբ` Աստծո պատկերով, մարդկային արժեքով` Քրիստոսի զոհողությամբ, մարդկային արժանիքով` հավատարմությամբ մարդ կոչմանը: Եվ այս ամենը նրանցից ոչ ոք չի կարող օտարել, եթե սեփական կամքով չհրաժարվեն, չմերժեն, չժխտեն, չուրանան: Լինել հավասար, չի նշանակում լինել նույնանման:


«Իմ թագավորությունն այս աշխարհից չէ» (Հովհ. 18; 36), սակայն այն աշխարհի թագավորությունը դեռ պետք է հաստատվի Երկրի վրա` բերելով իր հետ իրական սոցիալական արդարություն, որի համար պայքարը չի վերածվի ապստամբության կամ հեղափոխության պատրվակի:
Մենք հավասար ենք միայն մեր Արարիչ Աստծո և Սիրող Հոր համար, աշխարհի համար մենք մեռած ենք, ավելին` մենք ինքնակամ պետք է մեռնենք աշխարհի համար, և միայն Աստծո համար կենդանի լինենք: Եթե մենք ինքնակամ չմեռնենք աշխարհի համար, աշխարհը ինքը մեզ կոչնչացնի անպես, որ մենք այլևս մեռած կլինենք նաև Աստծո համար, Ով փրկեց մեզ այս մեռելոտի աշխարհից վերստին ծննդյամբ: «Ահա թե ինչու ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, Որից իր անունն է ստանում ամեն ազգատոհմ Երկնքում եւ Երկրի վրա, որպեսզի դուք, ըստ Իր փառքի մեծության, Իր Հոգու միջոցով զորությամբ ամրանաք ներքնապես. այնպես որ, ձեր հավատի միջոցով, Քրիստոս բնակվի ձեր սրտերում, եւ դուք սիրո մեջ արմատավորված ու հաստատված լինեք. եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թե ի՛նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունը եւ խորությունը, այսինքն՝ ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանց է, քան ամեն գիտություն, որպեսզի լցվեք Աստծու լրիվ ամբողջությամբ: Ուրեմն, Նրան, Որ կարո՛ղ է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ, - Նրան փա՜ռք Եկեղեցում Քրիստոս Հիսուսով, բոլոր ժամանակներում, հավիտյանս հավիտենից: Ամեն» (Եփես. 3; 14-21): Երբ մենք լսում ենք, թե չարը իշխում է աշխարհում և ծրագրում է անել այս կամ այն վատությունը, կործանել ամբողջ ազգեր ու լեզուներ, մենք միաժամանակ հիշու՞մ ենք Զորությունների Տիրոջը, Տիեզերքի Արարչին, մարդու հանդեպ ունեցած Նրա Սիրո Փաստը: Երբևէ մտածե՞լ եք, թե ի՞նչ կլինի, եթե այդ վերոնշյալ չարագործները զղջան, հետ դառնան իրենց չար ճանապարհից և... ապրեն, այսինքն, սկսեն շարժվել Աստծո կամքի համաձայն: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ այդ ցնցող իրադարձության համար: Մեզանից քանի՞սն են իրապես ուզում այդ և պատրա՞ստ են արդյոք դրան: Անկեղծ լինենք. ո՛չ: Մեզ պե՛տք են «բոբոներ», որ մենք նրանց ֆոնին սուրբ և ընտրյալ երևանք` առանց հասկանալու այդպիսին լինելու բուն իմաստը և նպատակը: Իսկ եթե` այո՛, ապա ի՞նչ է անհրաժեշտ այդ ցնցող իրադարձության համար: Ինչպե՞ս են նախկինում «սատանայի որդեգիրները» դարձի եկել դեպի իրենց Ճշմարիտ Հայրը. նրանք քի՞չ վարագություններ են գործած եղել: Եթե դեռևս մեր Տերը շուրջ 2000 տարի առաջ Իր քարոզչությունը սկսեց ապաշխարության կոչով` հռչակելով Աստծո մոտալուտ Արքայությունը, ապա որքան ավելի շատ մոտեցած կլինի Արքայությունը մեր ժամանակներին, քանի որ Եկեղեցին դեռ աղոթում է. «Թող գա Քո Արքայությունը»: Եվ պետք է առավել եռանդով ու նախանձախնդրությամբ, առանց ավելորդ երկչոտության հռչակել Տիրոջ Փառավոր Երկրորդ Գալուստը, որը սարերի հետևում չէ: Այժմ առավել ևս ժամանակն է, որպեսզի մեր կյանքը լցնենք իր բուն բովանդակությամբ` Աստծով: Նրանո՛վ փոխարինենք Նրա մասին ունեցած թյուր պատկերացումների թերի արտահայտությունները մեր հաշմված կյանքում: Ոչ թե հուսահատ կերպով փորձենք, ջանանք, տքնենք, ճգնենք բազմապատկել մեր անպտուղ կյանքի ունայն օրերը, այլ մեզ պարգևած յուրաքանչյուր օրը, մեզ համար սահմանված օրերից յուրաքանչյուրը լցնենք իմաստով և լիացնենք հենց Պարգևատուով` Աստծով:


Բարի չէ ոչ ոք, այլ միայն Աստված, Լույսի Հայրը, ում մեջ չկա փոփոխություն կամ փոփոխության ստվեր, Ով այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի` ով Նրան հավատա, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը: Պետք չէ Աստծուն պայմաններ թելադրել կամ կաղապարել անսահմանը, այլ պետք է ինքներս խոնարհվենք Նրա առջև` մեր ահռելի ոչնչության չնչին գիտակցութամբ, ու խնդրենք մեզ բարձրացնել ու վավերացնել:
Սակայն որտեղի՞ց մարդու մեջ այդ անասնական վախը խոնարհության ու խոնարհվելու գաղափարի հանդեպ անգամ, երբ ամեն հիմնավորում կարող է գտնվել` արդարացնելու համար մեր համառությունը. հին մարդու հոգեվարքից:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6966

Մեկնաբանություններ