Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մեղավոր եք դու և նա

Մեղավոր եք դու և նա
21.08.2022 | 10:31

Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ եւ օրհնի՛ր, ցու՛յց տուր երեսդ եւ գթա՛ մեզ, որպեսզի երկրի վրա ճանաչեն Ճանապարհը Քո, եւ բոլոր ազգերի մեջ՝ փրկությունը Քո:

Պիտի ուրախանան ու ցնծան ազգերը, քանզի Դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին եւ երկրի ազգերին Դու ես առաջնորդում:
Սաղմ. 66; 2, 3, 5, 8

Պարտադիր չէ, որ մարդը կամ ազգը իմանա չարի ծրագրերի մասին, թեև չենք անգիտանում դրանք, այլ բավական է, որ իմանա իր մեղավորության մասին` չարից խուսափելու համար:
Ոմանց թվում է` եթե իրենք դաշինք չեն կնքել օտարի հետ, ուրեմն զերծ են նրա ազդեցությունից և ապահով նրա որոգայթներից և ամեն բան անում են իրենց սեփական կամքով` չկասկածելով անգամ, որ մարդը իր կամքով կարող է միայն մի բան անել` ընտրություն:
Այսինքն, սատանայի կամակատարը լինելու համար պետք չէ նրան հավատարմության երդում տալ, անգամ նրան ճանաչելու կարիք չկա, անհրաժեշտ է միայն պատշաճ հեռավորություն պահել ճշմարտությունից, դիտարկելով միայն սեփական ստատիկ դիրքից նշմարվող նրա մասը: Մարդը ընկալում, ընդունում և ընտրում է այն, ինչ սիրում է: Մենք չափազանց ուշադիր ենք մեր մարմնի հանդեպ. բայց թույլ ենք տալիս մեզ մեր հոգու հանդեպ անտարբեր լինել այնքան, որ չարը մտնի մեր մեջ, հաստատվի ու բարգավաճի: Եթե պետք է ուղիղ գնալ, կապ չունի` աջ ես շեղվում, թե ձախ, աջն ու ձախը նույնանում են, հավասարապես սխալ են և խոտոր. «Մի՛ խոտորվիր ո՛չ դեպի աջ եւ ո՛չ էլ դեպի ձախ. ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից: Դեպի աջ տանող ճանապարհները գիտի Աստված, բայց դեպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, եւ Աստված Ինքն էլ կուղղի քո շավիղները եւ խաղաղությամբ քեզ կառաջնորդի քո ճանապարհներով» (Առ. 4; 27):
Դեպի աջ տանող ճանապարհը ինքնարդարացման ճանապարհն է և ուղիղ չէ: Այսօր ոչ մի տեղ ոչ մի սոցիումում, ոչ մի խմբում, ընտանիքում կամ այլուր, ոչ ոք չի ընդունում իր մեղքը. ծնողները մեղադրում են զավակներին, զավակները` ծնողներին, ենթակաները` վերադասին և` հակառակը, ամուսինները` միմյանց, և այդ ախտանշանները համընդհանուր են: Անգամ առաջին մարդը` Ադամը, միաժամանակ գտավ նախկին և նորեկ անձերին, ում վրա կբարդեր իր մեղքը, և Աստծո հարցին, թե ինչու կերավ պտղից, պատասխանեց. «Այս կինը, որ Դու տվեցիր ինձ, նա տվեց ինձ ծառի պտղից, եւ ես կերա» (Ծննդ. 3; 12):
Ես երբեք մեղավոր չեմ, մեղավոր եք դու եւ նա:


Զանազան հիգիենաների շարքում մենք աչքաթող ենք արել տեղեկատվական հիգիենան. քիչ ենք լսում բովանդակային խոսք, գռեհիկ, հայհոյալից խոսքը դարձել է նորմա այն աստիճան, որ երբ հայհոյելու դեմ օրենք է ընդունվում, մարդիկ ընդվզում են, ասես իրենց զինաթափում կամ պատվազրկում են (ի միջի այլոց, հարգանքը, գոնե սեփական անձի հանդեպ, ոչ ոք չի չեղարկել. անհարգալից վերաբերմունքը աղաղակում է` ես անդաստիարա՜կ եմ): Եվ նրանց այդ անհանգստությունը ցույց է տալիս, որ նրանք ոչ թե արատի կամ մեղքի դեմ են, այլ Աստծո օրենքի դեմ են. «Մի՛ ասա, թե` հանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պետք չէ անել այն, ինչ ատեց Տերը» (Սիրաք 15; 11): Առաջին անհնազանդ ապստամբը հայտնի է բոլորին: Մինչդեռ պետք է մեղքի՛ դեմ արյուն թափելու չափ պայքարել: Կա՛մ ապստամբում են մեղքի դեմ, կա՛մ Աստծո դեմ, չկա երրորդ տարբերակ. «Սպանեցե՛ք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները. դե՛ն գցեցեք պոռնկություն, պղծություն, հոռի կրքեր, չար ցանկություն եւ ագահություն, որ կռապաշտություն է: Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրա գալիս է Աստծու բարկությունը» (Կող. 3; 5-6):


Բոցաշունչ հայրենասերներ ու հայրենասիրուհիներ, այսուհետև որևէ մեկին քննադատելիս ձեր բերանի բացվածքի լայնությունը կարգաբերեք ըստ վերոնշյալ մաղերի, և թող այդ բացվածքը այդ մաղերի անցքերից ավելի մեծ չլինի: Դու՛ք չեք այս երկրի հույսը, դու՛ք չեք, որ պիտի չարի որոգայթներից փրկեք այս ազգին:
«Այսպես է ասում Տերը. -Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա (իր կամ մեկ ուրիշի)՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ: Նա կլինի ինչպես վայրի մոշին անապատում, եւ, երբ բարիքը գա, չի նկատի. կբնակվի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ երկրում, ուր երբեք չեն ապրի: Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա: Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ եւ իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա եւ չի դադարի պտուղ տալուց: Սիրտը խոր է, քան ամեն բան. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան: Ես՝ Տերս, քննում եմ սրտերը եւ փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի եւ ըստ իր գործերի արդյունքի» (Եր. 17; 5-10):


Ինչո՞վ է իր տեղում ու դերում չգտնվող, մոխրագույն, գաղջ ու միջակ, սխալ քրիստոնյան տարբերվում գործունյա սատանայապաշտից: Ինչո՞վ է տգետ ուսուցիչը տարբերվում տգետ աշակերտից: Ինչո՞վ է կույր առաջնորդը տարբերվում կույր հետևորդից: Կոչումո՛վ: Մեր երկրի գլխին կախված որևէ պատուհաս` կարկուտից սկսած, ապաշնորհ ղեկավարությամբ վերջացրած, արտաքին ուժերի պրոյեկտն է, որովհետև միաժամանակ մեզանից յուրաքանչյուրի միջի խավարի հավաքական պրոյեկցիան է, աշխարհի ծուռ հայելիների մեջ չքմեղանքի անդրադարձը և կորստյան անդնդի եզրին աղաղակած «ես մեղավոր չեմ»-ի արձագանքը, հետևաբար` միակ և անփոխարինելի տարբերակը չէ: «Գիտե՞ք ես ինչքա՜ն լավն եմ»,- համոզում է մեզանից յուրաքանչյուրը հայելու արտացոլանքին, որը մեզ կապկում ու կրկնօրինակում է, և արդյունքում ոչ ոք վատը չէ: Ազգը հիվանդ է, և նրան այդ մասին ոչ ոք չի ասի, ոչ ոք նրա ցավը այդպես էլ չի դարմանի: Մեր ազգին այնքան հեշտ է կեղծ արժեքներով խաբելը և կեղծ հերոսներով սփոփելը:
Վանկարկենք ոչ թե «առանց 0-ի Հայաստան», այլ` «Հայաստանն առանց 0-ի». Հայաստանն առանց աղբասուն առնետների (այլազան մասոնների), առանց աբորտների, առանց աղանդների, առանց այլասերման, առանց թվայնացման, առանց հոգեզրկման: Կերտե՛նք Հայաստան առանց 0-ի: Հայաստան` իր Տեր Աստծո հետ, Տիրոջով ու Տիրոջ համար:
«Ահա Աստվածն իմ եւ Փրկիչ Տերն իմ. ես հույսս դրեցի Նրա վրա եւ երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն իմ փառքն է ու իմ օրհնությունը, եւ փրկություն եղավ ինձ համար» (Ես. 12; 2):


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7242

Մեկնաբանություններ