Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անջատողականությունը չէր կարող որևէ լավ տեղ տանել. Կարինե Հակոբյան

Անջատողականությունը չէր կարող որևէ լավ տեղ տանել. Կարինե Հակոբյան
22.09.2022 | 09:22

Հայաստանի սահմանը Իրանի հետ անխափան պահելը Ռուսաստանի համար նույնքան կենսական նշանակություն ունի, որքան՝ Իրանի համար։ Այս պատերազմները և ամբողջ այս ողբերգությունը այդ պատճառով է։

Այն պատճառով, որ մենք, Սովետ Միության փլուզման օրից սկսած, օտարի օրակարգն ենք սպասարկում։ Ինքնասիրություն ունեցող ազգը թույլ չի տա, որ իրեն օգտագործեն ուրիշի դեմ։ Իսկ մեզ՝ 1988 թվականից սկսած, մեր ազգային զգացմունքները օգտագործելով, օգտագործում են Ռուսաստանի դեմ։ Ամանորյա բարեմաղթանքի տեքստում Ֆրանսիայի առաջին դեսպանը ՀՀ-ում՝ Ֆրանս դը Հարտինգը, այն միտքն է հայտնում, որ մենք Ղարաբաղյան հարցում շեղվել ենք ուղիղ և արդար ճանապարհից։ Նա ասում է, որ լինում է, երբ անարդար գործը փորձում են լուծել արդար ճանապարհով իսկ, մենք հակառակն ենք անում՝ մեր արդար գործը խճողելով։

Ինչու դա հիշեցի, որովհետև երեսունմեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին մենք ճակատագրական սխալ թույլ տվեցինք՝ ՀՀ անկախության հանրաքվեին թույլ չտալով, որ Արցախի հայությունը մասնակցի։ Իսկ այդպես արեցինք, որովհետև արդեն մեզ շեղել էին ուղիղ ճանապարհից՝ ՄԻԱՑՈՒՄԻՑ։ Անջատողականությունը (սեպարատիզմը) չէր կարող որևէ լավ տեղ տանել։ Այսօրվա դաժան իրականությունը մեկ անգամ ևս դա ապացուցեց։ Գոնե հիմա իրերը իրենց անունով կոչենք և ուղիղ ճանապարհի վրա կանգնենք։

Դիտվել է՝ 6930

Մեկնաբանություններ