Հայաստանում ՈՒկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել Factor TV-իի այն տեղեկությունը, որ ՈՒկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան: «Մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ, կիմանաք, թե ինչ է կատարվելու։ Ես իմ կողմից կասեմ, որ ՈՒկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին»,-ասել է դիվանագետը։