Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Մի բացեք սև արկղը

Մի բացեք սև արկղը
28.09.2023 | 11:49

Արցախում երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած, արտաքին գործերի նախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանցիներին հանձնվելու քայլը առաջին հայացքից կարող է անձնազոհություն թվալ, իբր պաշտպանելու մյուսներին, սակայն այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ավելին, կթուլացնի առանց այդ էլ տկար վիճակում գտնվող արցախցիների սպառվող ուժերը։ Մի փախեք պատասխանատվությունից նման կերպ, մի բացեք սև արկղը։

Պատերազմից անմիջապես հետո առաջարկեցի իմ օգնությունը, անտեսեցիք։ Նման սխալներ շատ եք արել հավանաբար, որ Արցախին հասցրել եք այս օրվան։

Մի՛ խփեք դագաղի վերջին մեխը։

Արթուր Ալեքսանյան

Դիտվել է՝ 2624

Մեկնաբանություններ