«Ռուս պաշտոնյաները երբեք չեն էլ ակնարկել օրինական ընտրված իշխանությունների տապալման մասին որևէ տեղ: Կուզենայի, որ Երևանի իշխանությունները, երբ խոսում են նման բաների մասին, հիշեն, որ մենք նման մոտեցում ենք դավանում Երևանի ներկայիս իշխանությունների, նախորդ իշխանությունների և ցանկացած ինքնիշխան պետության նկատմամբ»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Մեղք է դիրքորոշում չունեցող, ժամանակի շունչը այդպես էլ չդարձողներին գրող անվանել

Մեղք է դիրքորոշում չունեցող, ժամանակի շունչը այդպես էլ չդարձողներին գրող անվանել
27.11.2023 | 16:27

Պարզապես նայել այս նկարին, նայել՝ «հիանալ», նայել՝ «իմանալ», որ մեր երկրում այսքան և դեռ սրանից ավելի գրող կա, գրող, հասկանու՞մ եք, գրողը տանի։

Իսկ քանի՞սը չկան էս նկարում, ավելի ջահել-ջիվան տղերք ու աղջիկ գրողներ, չկան, քանի որ դեռ ՀՀ Գրողների միության անդամ չեն։

Նրանք դեռ անդամ չեն․․.

Կդառնան, մեզանում էս կարգի ակումբների սերնդափոխությունը դանդաղ ու մեռելային, բայց տեղի ունենում է։

Նրանք էլ մի օր կհամագումարվեն ու կլռեն։

ՈՒ այս գրողները երեկ համագումար են արել, իմացա լրատվականներից, համագումար, այսինքն՝ հավաքվել են, հաշվետվություն են լսել և «սլավա-կապաէսէս» ռիթմով վերընտրել են իրենց նախագահ․․. Կարևոր չի՝ ու՞մ, իրենց նման հին մեկին, կարևոր չի՝ ինչու՞ և կարեւոր չի՝ ինչի՞ համար։

Գրողներն այս հարցերի պատասխանները գիտեն իրենց նեղ-անձնական շահերի կամ՝ անզորության շրջանակում։

Զուտ հարց՝ էս գրողներից մեկնումեկը էդ «համագումարի» ժամանակ խոսե՞լ է, ըստ իս, կարգին գրող Նարեկ Մալյանի անազատության մեջ գտնվելու մասին (թե՞, որ Նարեկն իրենց նման անդամ չի, չարժե խոսել), խո՞սել են մեր երկիրը «ռոսիայի յարմրկայի» տրուսիկի պես վաճառքի հանածի ավերիչ դավաճանության մասին, խո՞սել են Արցախի կորստի և այն ողբերգական իրականության մասին, որին Շեքսպիրի գրիչը ուժ չէր ունենա անդրադառնալու, քանզի մեծն ողբերգակը գրիչ վերցնելուց առաջ կխելագարվեր։

Թե՞ միայն իրենց սոցապ հարցերից և Գրողների տնից օգտվելուց են խոսել, չգիտեմ։

Զուտ հարցնում եմ։

Ասում եք՝ մտավորակա՞ն, գրող, գրի և գրքի մա՞րդ։

Գուցե և նրանց մեջ կան այդպիսիք, չեմ վիճում։

Նայեք այս նկարին, այսպես դժբախտ ու դժգույն ուրիշ ու՞մ եք ճանաչում, չեմ կասկածում՝ շատերին, պարզապես երեկ գրողներն էին «համագումարվել»։

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հ․Գ․1․

Ոչինչ անձնական, զուտ ամոթ է էս ամեն ինչը գրողների ինչ-որ բան կոչելը՝ Հրանտ Մաթեւոսյանն ու Չարենցը, Սարոյանն ու Մահարին, Խեչոյանն ու Գալշոյանը վկա․․․ Մեղք է դիրքորոշում չունեցող, ժամանակի շունչը այդպես էլ չդարձողներին գրող անվանել:

Հ․Գ․2․

Իսկ եթե այդ համագումարում հնչել է էս ամեն ինչի մասին մտահոգություն, հնչել է էս ամեն ինչի գնահատական և ապրում, ներող եղեք․․․ ներեք իմ անգիտությունը:

Դիտվել է՝ 5291

Մեկնաբանություններ