«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Մահը և մենք

Մահը և մենք
07.12.2023 | 16:02

(սկիզբը` այստեղ)

Մահվան տեսակները բազմազան են ինչպես մահվան ընկալումները տարբեր ցեղերի ու ժողովուրդների կյանքում։ Հենց այս ընկալումն է դառնում հիմքը բարոյական մի արժեհամակարգի, որով առաջնորդվում է ցեղը, ժողովուրդը կամ ազգը։

Մահվան ընկալման կերպը ձևավորում է ապրելու մշակույթը։ Կյանքի փորձված ու ամուր հենարանը, նրա ստույգ ու անփոփոխ չափանիշը մահն է։

Բերեմ մի օրինակ, թե ինչպես կարող է մահվան մեր ընկալումը փոխել մեր կյանքը։

451 թվի Ավարայրի ճակատամարտի մասնակից Ղազար Փարպեցին նկարագրում է, թե ինչպես Կորյուն անունով մի զինվոր սպանեց փղին և ինքն էլ մնաց փղի տակ։ Պատմիչը հերոսական այս դրվագը նկարագրելով ափսոսանք է հայտնում, որ խելամիտ չէ նման արարքը, զի փոքրաթիվ էինք պարսիկնեի դեմ և նման քաջերի կարիքն ունեինք։

Բերենք նույն արարքի Եղիշեի ընկալումը, որը ձևակերպվեց մեր եկեղեցու կողմից որպես ծրագիր.

«Չիմացյալ մահը՝ մահ է, իմացյալ մահը՝ անմահություն»։

Ահա մի հայ զինվորի մահ, բայց երկու ընկալում։

Ինչու՞ Փարպեցու ընկալումը չդարձավ ազգային ծրագիր, այլ Եղիշեինը։

Այսօրվա եռաբլուրի գաղտնիքը թաղված է Ավարայրի դաշտում։

Հանուն վեհ գաղափարի ապրել ու հաղթել է պետք, ոչ թե զոհվել ու անմահանալ։

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4741

Մեկնաբանություններ