ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է. «Նախագահ Պուտինն է սկսել այս պատերազմը, որովհետև ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և ՈՒկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա ուղիղ հակառակին հասավ։ ՈՒկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ։ ՈՒկրաինան կմտնի ՆԱՏՕ, դա «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի»։               
 

Երկրաշարժին նախորդող անտանելի գիշերը

Երկրաշարժին նախորդող անտանելի գիշերը
07.12.2023 | 20:29

Այդ օրերին խոր պահքի մեջ էի: Եվ դեկտեմբերի վեցին, երկրաշարժին նախորդող գիշերը մենակ էի:

ՈՒժեղ գլխացավեր բռնեցին: Անսովոր ուժեղ, անտանելի: Կամքով զսպում էի ինձ, որ ցավից չոռնամ:

Աստվածաշունչը գրկած փորձեցի քնել ու չէր հաջողվում:

Աչքս բաց տեսիլքներ էի տեսնում՝ մեր Նալբանդ գյուղին վերաբերվող. գերեզմաններից մեռելներ էին ելնում, և հագուստի փոխարեն հողե թաց լաթերով ծածկված, և տասը-տասական հոգով, մեկ-մեկու հետև կանգնելով խմբեր կազմած, և յուրաքանչյուր խումբ իր առաջնորդն ուներ, մեջներից առավել գիտակցողներով, ամենքն էլ լարված ու նյարդային՝ տարբեր կողմերից խումբ առ խումբ, դեպի գյուղ էին շտապում-օգնության:

Սահմռկելի տեսարան էր:

Եվ տեսածս ամբողջությամբ չէի կարողանում հասկանալ: Միայն այնքանը, թե մեծ փորձանք է գալիս:

Եվ գլխացավերիցս և տեսածիցս չարչարվելով, ի վերջո, աղաղակեցի Աստծուն:

Եվ Տիրոջ Ձայնը լսեցի, որ ասաց` բա՛ց Գիրքը:

Նախ մարգարեություններում կարդալ տվեց ավերմունքի մասին, ապա Ավետարանից, որ «քար քարի վրա չպիտի մնա, որ չքանդվի», ապա նաև պատճառը մարդկանց այն անօրենությունը մատնանշվեց, թե.

«Որովհետև նրանք ասում էին՝ իմ քսակը, իմ քսակը և թե տանենք տուններս լցնենք»,- այսինքն թե՝ միմյանց կողոպուտը. նման գողավարքի արք ու բարքով ապրելը, որ, ցավոք, կար ու դեռ կա Հայաստանում:

Միևնույն է, չհասկացա, թե երկրաշարժ է լինելու, որովհետև մտածում էի, թե համահայկական-ընդհանուր աղետ ու փորձանք է սպասվում, որ Չարն էր սարքել- գործադրելու:

Տա՛ Աստված, երեկվա նման անպատրաստ չլինենք, և մեր անհատական ու միաբան ապաշխարության խաչերը չհետաձգենք հանձնառել:

Տա՛ Աստված՝ ազգովի՛ ապաշխարենք, որ նման զազրելի աղետները, որ Գրքով զգուշացված են, ժամանակին կանխվե՛ն:

Տա՛ Աստված, Աստծու Խոսքը լսող լինենք, որ բարի մշակությունը առատանա:

Տա՛ Աստված, այս անգամ՝ չուշանանք, աչքերս ու ականջներս չփակենք մեզ գիշեր ու զոր Խրատատուի, մեր ապրելը շարունակ Որոնողի առաջ։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Նկարում` «Տեսիլք»,

Գործ`Ռոբերտ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 3757

Մեկնաբանություններ