ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է. «Նախագահ Պուտինն է սկսել այս պատերազմը, որովհետև ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և ՈՒկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա ուղիղ հակառակին հասավ։ ՈՒկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ։ ՈՒկրաինան կմտնի ՆԱՏՕ, դա «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի»։               
 

Ալիևը Հայաստանից ակնկալում է պատերազմի առիթ

Ալիևը Հայաստանից ակնկալում է պատերազմի առիթ
08.12.2023 | 08:49

Այսօր բաքվեցի բռնապետը հայտարարել է.

«Հայաստանն ունի երկու տարբերակ։ Առաջին՝ նրանք անմիջապես պետք է 42 կմ երկաթգիծ կառուցեն իրենց կամ եվրոպական ֆոնդերի հաշվին։ Մենք փաստացի համարում ենք դա նրանց սուվերեն տարածքը (սա ուշադրության արժանի միտք է) և ոչ մի պայմանավորվածություն չունենք նրանց սուվերենության մասով։ Բայց պետք է լինի հեշտ հասանելիություն Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Չպետք է լինի ոչ մի մաքսային խոչընդոտ, ստուգումներ կամ այլ ընթացակարգեր սահմանին։ Դա մեր օրինական իրավունքն է (այս միտքն էլ չափազանց կարևոր է)»:

Իհարկե, Իլհամի հաջորդ և նախորդ մտքերը հակասական են այն առումով, որ փորձելով դիվանագիտական պաճուճանքով խոսել, իրականում մատնում է իր մտադրությունները։

Իսկ իր իրական մտադրությունները հետևյալն են.

1. Բաքվի բռնապետի վրա կա արտաքին ճնշում, որին դիմադրելը նրա համար առայժմ հեշտ է, բայց ինչ-որ պահից դժվար կլինի։

2. Բաքվի բռնապետը մտահոգություններ ունի, որ մի կերպ կորզած հաղթանակը կարող է կորցնել ու դրա համար պատրաստ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ` Հայաստանի ներսում հակաադրբեջանական, իսկ իր ձևակերպմամբ՝ ռևանշիստական ուժերի չեզոքացման համար։ Դրա համար երաշխիք է ուզում, իսկ այդ երաշխիքը բաքվեցի բռնապետի համար այն է, որ Հայաստանի ներսում ունենա իր կողմից վերահսկելի ուժեր։

3. Բաքվի բռնապետը Հայաստանից ակնկալում է կազուս բելլի (լատ.՝ casus belli - պատերազմի առիթ), որը հնարավորություն կտա Հայաստանում հաստատել իր ցանկալի ուժերի ազդեցությունը և իր նարատիվների տարածումը, այլ կերպ ասած` օկուպացիոն ռեժիմ։

Բայց բաքվեցի բռնապետը կսայթաքի, այդ մասին է վկայում նրա խոսքը, խոսքերի հակասականությունը։ Ալիևի միակ և վերջին հաղթաթուղթը բանակն է, բայց ոչ թե իր, այլ Թուրքիայի էլիտար զորքերն ու Իսրայելի տեխնոլոգիաները։

Բեղավոր այծը, ի վերջո, իր հոտը ժայռից վայր է նետելու։

Խոսքս հիշեք:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ