«ՆԱՏՕ-ի անդամները, իրենց բնակչությանը վախեցնելով Կրեմլի կողմից դաշինքի երկրների վրա հարձակվելու գոյություն չունեցող ծրագրերով, սկսել են, որքան էլ խելագարություն թվա, պատրաստվել Ռուսաստանի հետ մեծ պատերազմի։ ԵՄ-ը առաջ է մղում անզուսպ ռազմականացումը, թաղում է միասնական Եվրոպայի՝ խաղաղության և բարգավաճման սկզբնական հայեցակարգը՝ ԵՄ-ը վերածելով ՆԱՏՕ-ի հավելվածի։ Արդյունքում՝ Եվրոպան արագ կորցնում է իր գլոբալ կշիռն ու մրցունակությունը»,- հայտարարել է Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարը։               
 

Հանգստի ժամը

Հանգստի ժամը
10.12.2023 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 10

Կարող է և այնպես լինել, որ Ես ձեզ ոչինչ չհայտնեմ, ոչ մի հրահանգ կամ առաջադրանք չտամ, բայց այդ ժամանակ իմացեք, որ ձեր ճանապարհը մաքուր է և ձեր անելիքը` հստակ:

Այսինքն` ապրեք մի հանդարտ առաջընթաց, երբ սկսում եք ամեն օր էլ ավելի լավ ճանաչել ինձ: Այս գիտակցումը կգա, երբ Ինձ նվիրված խաղաղ ու հանգիստ նստեք Իմ առջև ու սպասեք: Իմանալով, որ Ինձ հետ այդ սպասելը միայն կարող է բերել խաղաղություն և հանգստություն: Միայն իրար սիրող ու հասկացող բարեկամները կարող են լուռ սպասել մեկը մյուսի ներկայությանը:

Կարող է նաև այնպես լինել, որ Ես մեր բարեկամությունը հաստատեմ այն ժամանակ, երբ դուք խաղաղ ու լուռ Ինձ եք սպասում, իսկ Ես ահա հանգստանում եմ ձեզ հետ` վստահ ձեր սիրուն ու հասկացողությանը: ՈՒրեմն սպասեք, սիրեք և ուրախացեք:

Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ