ՀՀԿ-ն նախընտրական ծրագրով որևէ մեկին արհեստականորեն դուր գալու խնդիր չի դրել, ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սեյրան Օհանյանը իր ելույթն սկսեց Արցախի հերոսներ Սամվել Բաբայանի, Վազգեն Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի ծննդյան օրը շնորհավորելով։
Վազգեն Սարգսյանը նման Հայաստան չէր երազում և մենք պետք է հասնենք այն Հայաստանին, որի մասին երազում էր նա ու մնացածը, ովքեր զոհվեցին, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սասուն Միքայելյանը:
Վազգենից հետո եկածները ծառայեցին միայն փողին, հարստությանն ու ճոխությանը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայր, «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Եթե ուզում են կարգ ու կանոն հաստատել, թող զբաղվեն անորակ դիզվառելիքի հարցով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում դիզվառելիքի մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը։
ՀՀԿ-ն մարտի 5-ին քարոզարշավը կսկսի «Դինամո» մարզադահլիճում։ Առաջին օրվա հանդիպմանը կմասնակցի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քարոզարշավին ակտիվ մասնակցելու է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Մարտի 4-ին ծեծկռտուք է եղել Արտաշատում՝ նախկին «Արտաշատ» հյուրանոցի մերձակայքում: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ծեծկռտուքին մասնակցել են ՀՀԿ-ական թեկնածուներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մերձավորները:
Ընտրարշավը կսկսվի վաղը, իսկ նախընտրական իրադարձությունները ի հայտ են բերում առաջին հայացքից տարօրինակ պահանջարկ քաղաքական գործընթացներում՝ բժշկի: Ամենալայն մասնագիտացման բժիշկների, բայց հատկապես վիրաբույժների ու հոգեբույժների:
Euronews-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի բացահայտել իր ապագա քաղաքական ծրագրերը, բայց նաև որևէ ակնարկ չի արել 2018-ից հետո քաղաքականությունը լքելու մասին: Սարգսյանը բացահատել է այն պատճառը, թե ինչու չի գլխավորում ՀՀԿ համամասնական ցուցակը:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...