02.03.2017|
10:29
ՀՀԿ քարոզարշավում գլխավոր դերակատարություն կունենա ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը, այլ վարչապետ Կարեն Կարապետյանը` «Ազատությանն» ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա չի բացառել, որ ՀՀԿ նախագահը ելույթներ ունենա, ավելի ակտիվ քարոզչական գործողություններին կմասնակցեն կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը և համամասնական ցուցակում ընդգրկված առաջին 20-25, գուցե՝ 30 գործիչները։