Թուրքիայում վերջին երեք ամիսներին 57 մարդ է մահացել H1N1 վիրուսից, որն առավել հայտնի է որպես խոզի գրիպ՝ ասել է առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն:
H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48,8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։
Մոսկվայում երեկ գրիպի համաճարակ է հայտարարվել: Պաշտոնական տվյալներով՝ հունվարի 18-24-ը սուր շնչառական հիվանդություններով վարակվածների թիվը նախորդ շաբաթվա համեմատ մեկուկես անգամ աճել է:
Երեկ Հայաստանի հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, 177-ը` մինչև 18 տարեկան։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, 36-ը` երեխաներ։
Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ակտիվացման օրերին հիվանդանոցային ծառայության մասնագետների ուժերն առավել կենտրոնացած են ուշ դիմելիության և ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման վարման ուղղությամբ։
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...