Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Օձունում բացվել է ճանաչված վիրաբույժ Համլետ Թամազյանի կիսանդրին

 Օձունում  բացվել է ճանաչված վիրաբույժ Համլետ Թամազյանի կիսանդրին
17.05.2012 | 05:29

Լոռու մարզի Օձուն գյուղում օրերս բացվել է ճանաչված վիրաբույժ, ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Թամազյանի կիսանդրին: Միաժամանակ նրա անունով են ակոչվել գյուղի բուժամբուլատորիան և գլխավոր փողոցներից մեկը: Այդ առիթով Օձունում կազմակերպվել է մեծ հանդիսություն, որին ներկա են եղել բազմաթիվ օձունցիներ, լոռեցիներ, հյուրեր Երևանից, հանրապետության այլ բնակավայրերից։
«Համլետ Թամազյանը մեծ սեր ուներ իր հայրենի եզերքի և այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ: Այդ ամենը նկատի ունենալով, նրա ընկերները` Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ղահրամանյանն ու մյուսները, ցանկացան, որ նա իր հայրենի Օձուն վերադառնա կիսանդրու տեսքով»,- միջոցառման ժամանակ ասել է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը։
«Համլետ Թամազյանը ղեկավարել է Ախթալայի ավանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը` ծառայությունը հասցնելով բարձր մակարդակի: Պատահական չէ, որ 2003 թ. տարածաշրջանի ժողովուրդը ձայների զգալի մեծամասնությամբ սիրելի բժշկին ընտրել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր` հետագայում նրան շնորհելով նաև «Ալավերդու պատվավոր քաղաքացի» կոչումը», - նշել է գյուղապետ Արսեն Տիտանյանը։
1992 թ. կոլեկտիվի խնդրանքով նա ստանձնել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի պարտականությունները, բացել վիրաբուժական 9 նոր բաժանմունք` ինստիտուտը դարձնելով վիրաբուժության հզոր կենտրոն։ Սպիտակի երկրաշարժի ծանր օրերին և արցախյան պատերազմի տարիներին տուժած քաղաքացիներին և վիրավոր ազատամարտիկներին բարձր մակարդակով վիրաբուժական օգնություն ցուցաբերելու համար պարգևատրվել է ԽՍՀՄ Պատվո նշան շքանշանով, պատվոգրով, ինչպես նաև Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։ Եղել է նաև Վրաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
Նշենք, որ Համլետ Թամազյանի կիսանդրու հեղինակը քանդակագործ Սևո Վանաձորցին է:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ