Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արեգակի օղակաձև խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու

 Արեգակի օղակաձև խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու
17.05.2012 | 08:01



Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում, որը տեսանելի կլինի Արևելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Խաղաղ օվկիանոսից, Արևմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից: Ի տարբերություն լրիվ խավարման, լուսինը ծածկելու է Արեգակի սկավառակի հիմնական մասը` եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ:
Այս մասին տեղեկացրին Բյուրականի աստղադիտարանից:
Նշենք, որ խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 20:56:07-ին, առավելագույն փուլը կլինի մի քանի ժամ անց` 23:53:54-ին, կտևի 5 րոպե 46 վայրկյան, ամբողջությամբ կավարտվի 02:49:21-ին: Խավարման առավելագույն փուլում Լուսինը կծածկի Արեգակի մոտ 0,94 մասը: Այս անգամ Հայաստանից այն դիտել հնարավոր չի լինի, քանի որ խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու:
Արեգակի և Լուսնի հաջորդ հանդիպումը սպասվում է նոյեմբերի 13-ին: Հիշեցնենք, որ Արեգակի խավարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի արանքով` մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ